Շեյն Դաուսոն (անգլ.՝ Shane Dawson, հուլիսի 19, 1988(1988-07-19), Լոնգ Բիչ, Կալիֆոռնիա[1]), ՅուԹյուբի հայտնի բլոգեր, դերասան, կատակերգու։

Շեյն Դաուսոն
Shane Dawson
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1988(1988-07-19) (35 տարեկան)
ԾննդավայրԼոնգ Բիչ, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունLakewood High School?
Մասնագիտությունկինոռեժիսոր, յություբեր, երգիչ, գրող, կինոդերասան, կոմպոզիտոր, երգիծաբան, հեռուստատեսային դերասան, կատակերգու, հեռուստատեսային պրոդյուսեր և վիդեո բլոգեր
Պարգևներ և
մրցանակներ
Diamond Play Button Gold Play Button և Silver Play Button
ԿայքՊաշտոնական կայք
 Shane Dawson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դաուսոնը հայտնի է դարձել հայտնի աստղերի իր վիդեոպարոդիաների շնորհիվ։ ՅուԹյուբում իր ալիքի հետևորդների քանակի հաշվով զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը (6,5 միլիոն)[2] այդ վիդեոծառայության ամբողջ գոյության ընթացքում։ Հետո Դաուսոնը ՅուԹյուբում ստեղծեց ևս 2 ալիք՝ կատակերգական սքեչերի ալիք, որտեղ նա IPhone-ով նկարահանված վիդեոներ է ավելացնում։

Վերջերս իր վիդեոբլոգում Շեյնը հայտարարեց, որ պատրաստվում է նկարահանել շոուի առաջին թողարկումը, որը կթողարկվի ԱՄՆ-ի ալիքներից մեկով։

2015 թվականի հուլիսի 7-ին Շեյնն իր վիդեոբլոգում խոստովանեց, որ բիսեքսուալ է[3]։

Առաջին քայլեր խմբագրել

Դաուսոնի գործունեությունն սկսվել է միջնակարգ դպրոցում, դեռևս այն ժամանակ, նա մի քանի ընկերների հետ տնային աշխատանքները հանձնում էին ոչ թե գրավոր, այլ՝ վիդեոյի ձևով։ Ուսուցիչները, որոնք շատ էին հավանել այդ վիդեոները, հաճախ խնդրում էին վիդեոների պատճենները։ ՅուԹյուբում Դաուսոնի առաջին վիդեոները նրա տնային առաջադրանքներն էին, որոնք նա հանձնում էր դպրոցում։

2010 թվականին «Ֆորբս» ամսագիրը Շեյնին ինտերնետ-հայտնիների մեջ տվեց 25-րդ տեղը։ Ինչպես նաև նա մասնակցել է ամերիկյան Attack of thе Show հեռուստահաղորդմանը։

Մրցանակներ խմբագրել

2010 թվականին Շեյն Դաուսենը ներկայացվեց մի քանի տարբեր մրցանակների, որոնցից շատերը նա հաղթեց։ 2010 թվականի օգոստոսի 9-ին Դաուսենը հաղթեց Teen Choice Awards կինոփառատոնի ժամանակ՝ «լավագույն ինտերնետ-աստղ» անվանակարգում, սակայն այդ անվանակարգի մրցանակաբաշխությունը չէր մտնում այդ շոուի մեջ։ Հաջորդ օրը, իր վիդեոբլոգում Շեյնը ասել է, որ շոուն շատ լավ է անցել և որ «ուղղակի այդ անվանակարգում ներկայացված լինելը շատ մեծ պատիվ է նրա համար»։

Տարեթիվ Անվանակարգ Մրցանակ Արդյունք
2010 «Լավագույն վիդեոբլոգգեր» The Streamy Awards Հաղթանակ
«Լավագույն ինտերնետ-աստղ» Teen Choice Awards Հաղթանակ
2011 «Լավագույն ինտերնետ-աստղ» Teen Choice Awards ?

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.presstelegram.com/arts-and-entertainment/20141112/long-beach-native-shane-dawson-talks-winning-the-chair-and-his-harsh-critics
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  3. https://www.youtube.com/watch?v=PPdE3rbqf_Q

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեյն Դաուսոն» հոդվածին։