Շելդոն Լիի Քուփեր, փիլիսոփայության գիտությունների դոկտոր, գիտությունների դոկտոր, մտացածին կերպար է CBS հեռուստաալիքի The Big Bang Theory սերիալում, ում մարմնավորում է դերասան Ջիմ Փարսոնսի կողմից։

Իր պատկերած ֆիլմի համար կերպարները հաղթել են 4 Primetime Emmy Awards, TCA Award,Critics' Choice Television Awards մրցանակները։

Շելդոնը տեսաբան-ֆիզիկոս է, ով իր բնակարանում հյուրընկալել է իր դպրոցական լավագույն ընկերոջ Leonard Hofstadter (Ջոնի Գելեսկի) հետ։ Նա նախկին հրաշամանուկ է՝ IQ թեստի բարձրագույն արդյունքով, բայց նա ունի հասարակությանը հարմարվելու մեծ խնդիր. չունի հումորի զգացում, դժվարությամբ է հասկանում ծաղրը և սառկազմը, մինչդեռ նա հաճախ է ծաղրում ուրիշներին։ Նա ունի ինքնասիրահարված և տարօրինակ պահվածք, անհանդուրժող է և ներողամիտ չէ։ Շելդոնի այս հատկանիշները նրան մասնակից են դարձնում ֆիլմի գրեթե բոլոր հումորային տեսարաններում և իր կերպարը դարձնում են առավել բեկումնային։ Չնայած այն սպեկուլյացիային, որը Շելդոնը հաճախ շահարկում է, նրան համահունչ է Ասպերգերի համախտանիշը, անհատական խառնաշփորթը և անգրավչությունը։ Համասցենարիստ Bill Prady-ին բազմիցս նշել է, որ Շելդոնի կերպարը հորինված չէ և զարգացում չունի ոչ մի գծով։

Ստեղծում և Քասթինգ խմբագրել

Սերիալի համահիմնադիր Bill Prady-ին, ոգեշնչված լինիելով իր ծանոթ ծրագրավորողներից մեկով, ստեղծել է Շելդոն Քուփերի կերպարը։ Կերպարին այդպես են անվանել ի պատիվ դերասան և պրոդյունսեր Sheldon Leonard-ի և Նոբելյան մրցանակ-ի դափնեկիր Leon Cooper-ի։Chuck Lorre-ը ի սկզբանե տրամադրված էր, որ կերպարը մարմնավորի Johnny Galecki-ին, բայց հետո մտածեցին, որ Գալեսկին ավելի է սազում Լեոնարդի կերպարին։ Լորրին մի առիթով ասել է, որ սկզբնական լսումների ժամանակ Jim Parsons-ը այնքան հեշտ ու արագ է մտել կերպար մեջ, որ անձնակազմը պահանջել է ևս մեկ լսում, որպեսզի համոզվեն, որ ուղղակի ՛՛բախտի բերումով՛՛ չէ այդ ամենը։ Շելդոնի կերպարը ևս 4 կերպարների՝ Լեոնարդի, Հոուարդի և Ռաջի հետ միասին այն եզակիներից է, որ խաղացել է բոլոր տեսարաններում և սերիաներում։

Բնութագրություն խմբագրել

Վաղ Կյանք խմբագրել

Շելդոնը մեծացել է Գալվեստոնում՝ Տեխհասում, իր ավագ եղբոր, իր զույգ քրոջ՝ Միսսիի, Մոր՝ Մերի Քուփերի, ով չափից դուրս բարեպաշտ քիրստոնիա էր, և հարբեցող հոր՝ Ջորջ Քուփերի հետ։ Տան միակ անդամը, ով ողջունում էր Շելդոնի գիտական գործունեությունը եղել է իր պապիկը, ում փաղաքշական դիմում էր "Pop-Pop"։ Պապիկը մահանում է, երբ դեռ Շելդոնը 5 տարեկան էր։

Անձնական որաակներ խմբագրել

Շելդոն հաճախ նկարագրվում է որպես կարծրատիպային «մարդախույս»։ նա սովորաբար բնութագրվում է որպես չափազանց խելացի, հասարակությանը անհապատասխան լոգիկ և կանոնիկ մարդ. Չնայած իր ինտելեկտի, նա երբեմն այն լավ չի ցուցադրում. Նա ունի գերագնահատման բարդույթ, երեխայական վարք, որի հետ կարծես այդքան էլ չի հաշտվում, օրինակ՝ ծայրահեղ համառություն է դրսևորում։ Նա չտեսնված չարաճճի է անխտիր իր բոլոր ընկերների նկատմամբ։ Իր ընկերների նման տարված է կոմիկ գրքերով։

Հարաբերությունները խմբագրել

Խիստ տարբերվում է իր ընտանիքից, որում ոչ ոք գիտնական կամ ինտելեկտուալ մարդ չէ։ Սերիալի սկզբում հայրը արդեն մահացած է, իսկ մայրը սիրող ծնող է, ով տարված է քրիստոնեական հավատով։ Քույր Միսսին բարձրահասակ, գրավիչ թխահեր է, ինչպես նաև եղբայը։ Նրանք երկուսով մեղադրում են Շելդոնին՝ մանկության սխալները հիշեցնելով։ Շելդոնը շատ սիրում է իր մայրական տատիկին, ում կոչում է "Meemaw", իսկ տատիկը վերջինիս կոչում է Moon Pie։