Շեելիտ, միներալ վոլֆրամատների դասից։ Կարլ Վիլհելմ Շեելեի անունով։ MoO3 խառնուրդ պարունակող (մինչև 24%) շեելիտ կոչվում է մոլիբդաշեելիտ։ Քիմիական կազմը՝ CaWO4։ Բյուրեղագիտական համակարգը տետրագոնային է։ Բյուրեղները բրգաձև են, համարյա հավասարաչափ, հազվադեպ թերթավոր։ Տալիս է մի շարք կրկնաբյուրեղներ։ Հատիկավոր է, անգույն, սպիտակ, բաց դեղինից մինչև դարչնագույն, կանաչավուն, մոխրագույն։ Փայլը՝ ապակյա մինչև ալմաստայինը։ Կարծրությունը՝ 3—5, խտությունը՝ 5500—6170 կգ/մ³։ Հանդիպում է սկառնային, բարձր-միջին-ցածր-ջերմաստիճանային հիդրոթերմալ հանքավայրերում և պեգմատիտներում։ Վոլֆրամի կարևոր հանքանյութ է։

Շեելիտ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 475