Շարլոտտա (ճապ.՝ シャーロット) - Կեյ (Key) կազմակերպության անիմեն, ստեղծվել է Պ․ Ա․ Որկս (P.A. Works) և Անիպլեկս (Aniplex) ստուդիայի կողմից։ Սցենարը գրված էր Ձյունոմ Մաեդոյի կողմից, կերպարների դիզայնով զբաղվել է Կեյ ընկերության ֆոնային նկարիչ Նա-Գա (Na-Ga), ով հայտնի է նաև Հրեշտակային Ռիթմերը (Angel Beats) և Փոքրիկ Բուստերները (Little Busters) անիմեների հերոսների վրա կատարված աշխատանքով։ Հեռարձակումը սկսվել է Ճապոնիայում 2015 թվականի հուլիսի 4-ին Անիմակս (Animax) ալիքով։ Ինչպես նաև անիմե-սերիալի վրա հիմնված սեպտեմբերին ԱՍԿԼԼ Մեդիա Որկսը (ASCII Media Works) սկսեց մանգայի հրապարակումը Դանգեկի Գ՛ս Կոմիկ ( Dengeki G's Comic) ամսագրում։ Սա Կեյ-ի երկրորդ էկրանավորման աշխատանքն է, որի հիմման վրա դրված է սցենարի բնօրինակը, այլ ոչ թե համակարգչային խաղի, առաջինը Հրեշտակային Ռիթմերն (Angel Beats) է։

Շարլոտտա
անգլ.՝ Charlotte
Изображение логотипа
Տեսականիմե հեռուստասերիալ
Ժանրդպրոցական անիմե և մանգա, ֆենթեզի անիմե և մանգա, կատակերգա-դրամատիկական անիմե և մանգա և supernatural anime and manga?
ՌեժիսորYoshiyuki Asai?
ԵրաժշտությունMarina?, ANANT-GARDE EYES?, Aoi Tada?, Lia? և Jun Maeda?
Երկիր Ճապոնիա
Լեզուճապոներեն
ԸնկերությունP.A. Works?
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս, Crunchyroll? և Հուլու
charlotte-anime.jp(ճապոներեն) և mbs.jp/charlotte/(ճապոներեն)

Սյուժե

խմբագրել

Այընտրանքային աշխարհում որոշ երեխաներ կարողանում են դրսևորել իրենց գերբնական ուժերը որոշակի տարիքի հասներուց հերտ։ Յու Օտոսական — տղա է, ով կարողանում է որոշ ժամանակով տիրել ուրիշների մարմինը։ Յուն հույս ուներ օգտագործել իր ուժը, որպեսզի ապրի հեշտ դպրոցական կյանքով։ Այնուամենայնիվ նա բռնվում է Նաո Տոմորիի խորհրդավոր պատահաի վայրում, ով բացահայտում է նրա գաղտնիքը, և նա ստիպված է լինում տեղափոխվել դպրոց շնորհալի երեխաների համար և միանա Խոսինոումի ակադեմիայի ուսանողական խորհրդին։

Կերպարներ

խմբագրել

Յու Օտոսակա (ճապ.՝ 乙坂 有宇) — անիմեի գլխավոր հերոսը։ Նա ունի կարողություն, որով կարող է կառավարել ուրիշի մարմինը, բայց նրա գաղտնիքը բացահայտում է Նաո Տոմորին։ Ունի կամրավուն աչքեր և սև մազեր։ Նրա հագուստը բաղկացած է երկու համազգեստից․ առաջինը — սև բաճկոնից և սև տաբատից, երկրորդը — մոխրագույն պիջակից, մոխրագույն տաբատից և մուգ կանաչ փողկապից։ Չնայած նա կարողանում է կառավարել ուրիշների մարմինները, նա վատ է շփման մեջ, և պահում է իրեն բավականին կոպիտ պատմության սկզբից։ Նրա պահվածքը փոխվում է, երբ խոսքը գնում է նրա թոքր քրոջ՝ Այումիի մասին, ով սիրում է իր եղբորը։ Սիրահարված է Նաո Տոմորիին։

Նրա իրական կարողությունը կոչվում է «Գողություն»։ Տիրելով մարմինները նրանց, ովքեր նույնպես ունեն կարողություն, նա վերցնում է այն իրեն։ Նաոյի խոստովանությունից հետո նա մեկնում է Ճապոնիայից, որ վերցնի բոլոր շնորհվածների կարողությունները իրեն։ Թափառելու ժամանակ նա աստիճանաբար սկսեց կորցնել իր գիտակցությունը, դառնալով գրեթե խելագար, և կորցրեց հիշողությունները ամեն ինչի մասին, բացի իր առաքելությունից, իսկ նրանք ում նա հանդիպեց տվեցին նրան «հնձվոր», «մահվան աստված» կամ «միաչքանի մահաբեր» մականունները։ Վերցնելով աշխարհի բոլոր շնորհվածների կարողությունները և դրա հետ մեկ տեղ կորցնելով իր բոլոր հիշողությունները, վերջապես վերադարձավ Նաոյի մոտ, ով պատասխանեց նրա զգացմունքներին։

Այումի Օտոսակա (ճապ.՝ 乙坂歩未)) — Յուի էներգիայով լի փոքրիկ քույրիկը, սիրում է իր եղբորը, և միշտ հոգ է տանում նրա մասին։ ՈՒնի ոչնչացնելու կարողություն, 6-րդ սերիայում մահանում է, բայց 10-րդ սերիայում վերակենդանանում է Յուի <<ժամանակի թռիչք>> կարողության շնորհիվ։

Սյունսոկէ Օտոսակա (ճապ.՝ 乙坂 隼翼) — Այումիի և Յուի մեծ եղբայրը։ ՈՒնի <<ժամանակի թռիչք>> կարողությունը։ Շատ անգամներ ժամանակի մեջ ճանապարհորդելով կորցնում է իր տեսողությունը և այլևս չի կարողանում օգտվել իր կարողությունից։

Նաո Տոմորի (ճապ.՝ 友利 奈緒) — գլխավոր կին հերոսներից մեկը, առաջին տարվա ուսանող և ուսանողական խորհրդի նախագահ։ Նաոն հաճախ օգտագործում է տեսածցիկ իր ուսանողական խորհրդի գործունեության համար։ ZHIEND (ԶՀԻԵՆԴ) երաժշտական խմբի երկրպագուն է։ ՈՒնի երկնագույան աչքեր և վառ գույնի մազեր։ Նրա համազգեստը բաղկացած է կարմիր բաճկոնից, դեղին բանտով և շագանակագույն կիսաշրջազգեստից։ ուսանողական խորհրդի ներսում Տոմորին գործարար, խելացի և ունակ աշակերտուհի է։ Նա նաև ինքնասիրահարված է և չի սիրում, երբ մյուս հերոսները չեն գնահատում նրա ջանքերը։ Նա խիզախ է և հասարակ շփման մեջ, չնայած մինչ վերջերս նա ընկերուհիներներ չուներ; հայտնի է իր սիրով ուտելիքի հանդեպ։ Նրա կարողությունը` դառնալ անտեսանելի, սակայն դա հնարավոր է միայն մի մարդու համար։ Սիրահարված է Յուին։

Ձյուձիրո Տակաձյո (ճապ.՝ 高城丈士朗) — առաջին կուրսի ուսանող եւ ուսանողական խորհրդի անդամ։ Կարող է շարժվել շատ արագ, դրա համար թվում է, թե նա տելեպորտ է կատարում, բայց նա չի կարողանում ամբողջովին կառավարել այդ կարողությունը, որի հետևանքով հաճախ ստանում է մարմնական վնասվածքներ։ Դրանից խուսափելու համար, նա պետք է իր դպրոցական համազգեստի տակից զրահ կրի։ Յուսարինի մեծ երկրպագուն է։

Յուսա Նիսիմորի (ճապ.՝ 西森柚咲) / Յուսա Կուրոբանե (ճապ.՝ 黒羽柚咲)` առաջին կուրսի ուսանողուհի եւ ուսանողական խորհրդի անդամ։ How-low-Hello (Հաու-Լաու-Հելլո) խմբի հայտնի երգչուհի է «Յուսարին» մականունով։ Յուսայի մեծ քույրը` Միսան, ով վեց ամիս առաջ մահացել էր ավտովթարի պատճառով, և նրան տարիքով շատ մոտ էր, երբեմն մտնում է Յուսայի մարմնի մեջ նրա կամքին հակառակ, իր գոյության մասին հաստատելով։ Երբ դա տեղի է ունենում, Յուսայի աչքերի գույնը կապույտից դառնում է կարմիր։ Միսան նաև պիրոկինեզ կարողություն ունի։

Ադապտացիա

խմբագրել

Մինչ անիմե-սելիալը գրվել է Յոնկոմա, Charlotte The 4-koma: Seishun o Kakenukero! (ճապ.՝ 4コマ せーしゅんを駆け抜けろ!), նկարիչը Խակորա Կոմոտավան էր, յոնկոման լույս է տեսել 2015թ․ մայիսին ASCII Media Works հրատարակչության Dengeki G's Comic[1] ամսագրում։ 2015թ․ սեպտեմբերին լույս է տեսնում տանկաբոն մանգան ASCII Media Works հրատարակչությամբ։ մանգայի առաջին տոմը լույս է տեսել 2015թ սեպտեմբերի 30-ին[2]։

Անիմե-սերիալի վրա աշխատել են P.A. Works և Aniplex ստուդիաները, անիմե-սերիալի ռեժիսորը եղել է Ասայ Յուսիյուկին[3][4][5]։ Անիմե-սերիալը հեռարձակվել է Ճապոնիայում 2015թ․ հուլիսի 4-ից սեպտեմբեի 26-ը[6]։ Անիմեի սցենարը գրել է Ձյուն Մաէդան, անիմացիայի վրա աշխատել են Սէկիգուտի Կանամին, Սուգիմիցու Նոբորուն և Միյասիտա Յուձին, կերպարների վրա աշխատել է ճապոնացի դիզայներ Նա-Գան[5]։ Անիմե-սերիալի ավարտից հետո հայտարարվել է OVA-ի ադապտացիան, որը դուրս է եկել 2016թ․ մարտի 30-ին[7][8][9]։ "Bravely You" երգը, այս անիմեի բացողը, կատարել է Լիան։

Սերիաների քանակ

խմբագրել
Սերիայի համարը Անվանում Ցուցադրումը Ճապոնիայում
1 Ես մտածում եմ մյուսների մասին

«Վարե Տամին օ Օմոու» (我他人を思う)

2015թ հուլիսի 4
2 Հուսահատության մեղեդին

«Դզէցու:բո նո Սէնրիցու» (絶望の旋)

2015թ հուլիսի 11
3 Սեր և կրակ

«Կօի տո Խօ:նօ» (恋と炎)

2015թ հուլիսի 18
4 Լուրջ պահ

«Սէ:ցունա նո но Խօ:նկի» (刹那の本気)

2015թ հուլիսի 25
5 Մի օր դու կլսես

«Իցուկա կիի:տա Օտօ» (いつか聴いた音)

2015թ օգոստոսի 1
6 Քո բախտը բերեց, որ դու դա չնկատեցիր

«Կիդզուկանակատտա Սիավասէ» (気づかなかった幸せ)

2015թ օգոստոսի 8
7 Ճանապարհի վերջ

«Տօ:խիկո նօ Խատէ նի» (逃避行の果てに)

2015թ օգոստոսի 15
8 Բախում

«Կաիկօ» (邂逅)

2015թ օգոստոսի 22
9 Սա այդ աշխարհը չէ

«Կօկօ նի Նաի Սէկայ» (ここにない世界)

2015թ օգոստոսի 29
10 Առևանգում

«Րյակուդացու» (略奪)

2015թ սեպտեմբերի 5
11 Շարլոտտա

«Սյարոտտո» (シャーロット)

2015թ սեպտեմբերի 12
12 Խոստում

«Յակուսակու» (約束)

2015թ սեպտեմբերի 19
13 Գրառումները այն ժամանակից

«Կօրէկարա նո կիրոկու» (これからの記録)

2015թ սեպտեմբերի 26

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «麻枝准氏の新作アニメ『Charlotte』の4コマコミック連載スタート!!» (ճապոներեն). ASCII Media Works. 2015 թ․ մարտի 24. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  2. «Charlotte The 4コマ (1) せーしゅんを駆け抜けろ!» (ճապոներեն). ASCII Media Works. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. «ja:Key・麻枝准氏の新作アニメ『Charlotte』が2015年に放送! 制作はP.A.WORKS» (ճապոներեն). ASCII Media Works. 2014 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. «Key Visual Arts Announces Charlotte TV Anime for 2015». Anime News Network. 2014 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. 5,0 5,1 «Staff and Schedule for "Charlotte" Anime Updated». Crunchyroll. 2015 թ․ մարտի 27. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  6. «放送情報» [Broadcast Information] (ճապոներեն). Tokyo Metropolitan Television. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  7. «Charlotte(シャーロット) 1» (ճապոներեն). P.A.Works. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. «Charlotte(シャーロット) 7» (ճապոներեն). P.A.Works. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. «『Charlotte(シャーロット)』BD/DVD第7巻にTV未放送エピソードが収録決定» (ճապոներեն). ASCII Media Works. 2015 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Գրախոսություններ