Շարժուն մշակութային միություն

«Շարժում» մշակութային միություն, հիմնվել է 1912 թվականին՝ ՍԴՀԿ հովանու ներքո։ Հրատարակել է առաջին հայատառ թերթը՝ «Արժենթինյան մամուլ» (1923-1924), իսկ 1937-1991 թվականներին՝ «Շարժում» շաբաթաթերթը (հայերեն, իսպաներեն)։ Կից գործել են «Տխրունի» երիտասարդական և «Մալա» տիկնանց միությունները, իսկ 1980-ական թվականների վերջից՝ նաև Հայ մարմնամարզական միության մասնաճյուղը։ Զբաղվել է քաղաքական և մշակութային գործունեությամբ, հրատարակել մի շարք գրքեր։ Ըստ էության՝ մարմնավորել է Հնչակյան կուսակցության և Նոր սերունդ մշակութային միության առաքելությունները։ Ունի սեփական ակումբ։ Ներկայումս ակտիվ գործունեություն չի ծավալում։

Շարժուն մշակութային միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Արգենտինա
Հիմնադրված1912
ՀիմնադիրՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։