Շարժական էլեկտրակայան, Էլեկտրակայան՝ սովորաբար ջերմային, որի ագրեգատներն ու սարքավորումները տեղակայված են տրանսպորտային միջոցների վրա։ Շարժական էլեկտրակայան օգտագործում են այնտեղ, որտեղ էլեկտրաէներգիայի սպառումը ժամանակավոր է (օրինակ, շրջիկ կինոներում, երկաթուղու շինարարությունում), ինչպես նաև էլեկտրահաղորդման գծից հեռու վայրերում։ Բաղկացած է գեներատորից, հաղորդաբեր շարժիչից, կառավարման և վերահսկման ապարատներից։ Որպես առաջնային (հաղորդաբեր) շարժիչներ ծառայում են՝ ներքին այրման շարժիչները, շոգեն գազատուրբինները կամ օգտագործվող տրանսպորտային միջոցի հաղորդաբեր ագրեգատը։ Տարբերում են փոխադրովի, ավտոմոբիլային, կցովի, երկաթուղային և լողացող էլեկտրակայաններ՝ փոքր (մինչև 10 կվտ), միջին (10-150 կվա) և մեծ (150 կվա-ց ավելի) հզորության։ Աշխատում են հաստատուն, միաֆազ կամ եռաֆազ հոսանքով, 50,400 ավելի հերց հաճախականությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 464