«Շատ գերբնական Ամանոր» (անգլ.՝ A Very Supernatural Christmas), ամերիկյան Գերբնական հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանի ութերորդ սերիան։

Շատ գերբնական Ամանոր
պատկեր Գերբնական հեռուստասերիալի Շատ գերբնական Ամանոր սերիայից
Համար8
ՍերիալԳերբնականը
ԸնկերությունThe CW
ՌեժիսորՋ. Միլեր Թոբին
Լեզուանգլերեն
ՍցենարիստJeremy Carver?
Էպիզոդների հաջորդականություն
← Նախորդ
Թարմ արյուն
Հաջորդ →
Կախարդի մուրճը

Սյուժե

խմբագրել

Եկավ Ամանորը։ Սակայն նույնիսկ այս կախարդական և հեքիաթային պահին, Վինչեստեր եղբայրների համար գործ է սկսվում։ Նրանք իմանում են տղամարդու անհայտացման մասին և գնում են որպեսզի ուսումնասիրեն այդ գործը։ Խոսելով տուժածի կնոջ հետ, Սեմը և Դինը զննում են տունը, և ժխնելույզի մեջ ատամ են գտնում։ Դինը պարզում է, որ քաղաքում առաջին անգամ չէ այսպիսի դեպք տեղի ունենում, իսկ Սեմը ասում է, որ դա կարող է Անտի-Սանտա լինել Սեմը պատմում է, որ Անտի-Սանտան Սանտա-Կլաուսի չար եղբայրն է, որը գոյություն ունի բազմաթիվ ժողովուրդների մշակույթներում, և Ամանորի գիշերը նա պատժում է մեղսագործներին։ Դինը ասում, որ բոլոր անհայտացածները մինչև անհայտանալը Սանտայի Գյուղ են այցելել, և եղբայրները երկուսով այնտեղ են ուղեվորվում։

Դինը առաջարկում է Սեմին տոնել Ամանորը, սակայն Սեմը հիշելով թե ինչպիսին է Ամանորը եղել իրենց մանկությունում հրաժարվում է։ Սեմը ասում է, որ ըստ լեգենդի Անտի-Կլաուսը կաղում է, և նրա վրայից կոնֆետների հոտ է գալիս։ Հետո նրանք կաղող տղամարդ են տեսնում, ով Սանտա Կլաուսի հագուստով էր, և որոշում են հետևել նրան, նրա տան մոտակայքում պտտվելով։ Կանացի ճչոց է լսվում, և եղբայրները հրացանները պատրաստ տուն են ներխուժում։ Հասկանալով որ ձայնի աղբյուրը հեռուստացույցն էր, Վինչեստեր եղբայրները, որպեսզի կարողանան բացատրել իրենց ոչ օրինական ներխուժումը, ամանորյա երգեր են սկում երգել։

Սեմը և Դինը ևս մի անհայտացման մասին են իմանում, և գնում են այն տունը, որտեղ տեղի է ունեցել անհաջողությունը։ Սեմը զննում տունը, և ամանորյա պսակ է տեսնում, որը նկատել էր նաև այն տանը, որտեղ տեղի էր ունեցել առաջին անհայտաումը։ Սեմը Բոբբիին է զանգում, և վերջինս պատմում է նրան, որ հնարավոր է պսակի հետ ասպիրակ է հյուսած, այն շատ հզոր բույս է ըստ հեթանոսական հավատքի։ Բոբբին նաև ասում է, որ ասպիրակը օգտագործում են մարդկային զոհաբերության արարողության ժամանակ։ Սեմը այն մտքին է հանգում, որ իրենք գործ ունեն ձմեռային արևադարձի աստծո հետ, որը զոհաբերված մարդու փոխարեն թեթև կլիմա է նվիրում։ Վինչեստերները որոշում են իմանալ թե որտեղ են այդպիսի պսակներ վաճառում, և մի խանութի են հանդիպում, որտեղ բազմաթիվ ամանորյա ատրիբուտներ են վաճառում։

Դինը և Սեմը զրուցում են վաճառողի հետ, ումից իմանում են, որ բոլոր պսակները արդեն վաճառվել են։ Սակայն նա պատմում է, թե որտեղ կարելի է գտնել Մեյջ Կարրիգան անունով կնոջը, ով այդպիսի պսակներ է վաճառում։ Եղբայրները նրա տուն են գալիս, որտեղ ծանոթանում են նրա ամուսնու հետ և նկատում են որ նա կոնֆետներ է ուտոււմ։

Նրանք Բոբբիից իմանում են, որ աստծուն կարելի է սապնել եղևնու փայտով, և Դինը արդեն սկսում սրել դրանք։ Սեմը պատմում է, որ Կարրիգանները առաջ Սիետլեում էին ապրում, որտեղ ամանորից առաջ ևս երկու առևանգում էր տեղի ունեցել։ Նա հիշում է, որ նրանց տանը աղավնիճ և անանուխ են տեսել, որոնք շատ լուրջ բույսեր են հեթանոսական մշակույթում։ Դինը կարծում է, որ նրանք ձմեռային արևադարձի աստծուն իրենց տանն են պահում, և որոշում է ստուգել։

Ուշ երեկոյան Վինչեստերները Կարրիգանների տուն են մտնում, որտեղ խորանում մարդկային ոսկորներ են գտնում։ Հայտնվում է Մեյջը ամուսնու հետ և խլում են նրանց զենքերը։ Կարրիգանները Սեմին և Դինին աթոռներից են կապում, պատրաստվելով նրանց զոհաբերել։ Պատրաստվելով ծեսին, Կարրիգանները պատմում են Վինչեստերներին, որ մի քանի տարի առաջ մարդիկ աղոթում էին իրենց` հեթանոսական աստվածներին, և որ դա իրենց տոնն էր։ Սակայն հավատի հետ միասին մարդիկ անարդարորեն մոռացան իրենց մասին։ Հետո տիկին Կարրիգանը պատրաստվում է ծեսին և դանակով Սեմի ձեռքին կտրվածք է անում, նրա արյունը ամանի մեջ լցնելով, նույն բանը անում է նրա ամուսինը, Դինի ձեռքին կտրվածք անելով։ Հետո պարոն Կարրիգանը Սեմի աջ ձեռքի եղւնգը հանում է, և արդեն պատրաստ էր հանել Դինի ատամը, երբ հանկարծ դռան զանգի ձայնն է լսվում։ Կիրրիգանները գնում են դուռը բացելու, իսկ երվ վերադառնում են, Վինչեստերների հետք անգամ չկար։ Փակելով դուռը` որպեսզի աստվածները դուրս չգան, Սեմը և Դինտ վերցնում են տոնածառի չյուղերը, քանի որ իրենց փայտերը խորանում էին մնացել։ Այդ ժամանակ դուռը բացվում է և Կիլլիգանները ներս են մտնում։ Նրանք հարձակվում են եղբայրների վրա, սակայն Սեմը կարողանում է խփել Մեյջին, իսկ նրա ամուսինը Դինի զոհն է դառնում։

Հյուրանոցում Սեմը որոշում է տոնել Ամանորը և Դինին նվեր է տալիս։ Վերջինս նույնպես եղբորը նվեր է տալիս։ Իսկ դռանը ձյուն էր գալիս, և ամբողջը սպիտակ գորգով էր պատվում։

Դերերում

խմբագրել

Երաժշտություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել