«Շատրվանը» (անգլ.՝ The Fountain, բնագրային նշանակությամբ՝ «Սկզբնաղբյուր»), ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկու 2006 թվականի ամերիկյան արտադրության գեղարվեստական ֆիլմ-պրիտչան, որն իր մեջ զուգակցում է ֆենթեզիի, պատմականի, ոգեկանության և գիտաֆանտաստիկի տարրեր։ Գլխավոր դերերում խաղում են Հյու Ջեքմանը և Ռեյչել Ուայզը։ Ֆիլմը բաղկացած է 3 սյուժետային գծերից, որոնցից յուրաքանչյուրում Ջեքմանը և Ուայզը խաղում են տարբեր կերպարներ։

Շատրվանը
անգլ.՝ The Fountain
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2][3][…], ֆանտաստիկ ֆիլմ[4][1][2], արկածային ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, դրամա, մելոդրամա և arthouse science fiction film?
Թվական2006 և հունվարի 18, 2007[5]
Լեզուամերիկյան անգլերեն
ՌեժիսորԴարրեն Արոնոֆսկի[4][1][3][…]
ՊրոդյուսերԱրնոն Միլչեն և Իեն Սմիթ
Սցենարի հեղինակԴարրեն Արոնոֆսկի
ԴերակատարներՀյու Ջեքման[1][2][3][…], Ռեյչել Ուայզ[1][2][3][…], Էլեն Բյորստին[1][3][6][…], Քլիֆ Քուրտիս[7][8], Մարկ Մարգոլիս[1][3][6][…], Շոն Պատրիկ Թոմաս[2][7][8], Սթիվեն ՄաքՀեթի[7][8], Դոննա Մերֆի[7][8], Իթան Սափլի[7][8], Ալեքսանդր Բիսպրինգ, Բոյդ Բենքս[8] և Լորն Բրասս[8]
ՕպերատորՄեթյու Լիբատիկ
ԵրաժշտությունՔլինթ Մենսել
ՄոնտաժՋեյ Ռաբինովից
Պատմվածքի վայրԻսպանիա
Նկարահանման վայրՄոնրեալ
ԿինոընկերությունWarner Bros.[6] և Regency Enterprises
Տևողություն5789 վայրկյան
Բյուջե35 000 000 $[9]
Շահույթ15 978 422 $[9]
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմն առաջադրվել է «Ոսկե գլոբուսի» «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Հյու Ջեքման Թոմաս/ Թոմի/ բժիշկ Թոմ Կրեո/ կոնկիստադոր-կապիտան Թոմաս/ Թոմի/ բժիշկ Թոմ Կրեո/ կոնկիստադոր-կապիտան
Ռեյչել Ուայզ Իզաբելլա թագուհի/ Իզզի Կրեո Իզաբելլա թագուհի/ Իզզի Կրեո
Էլեն Բյորստին բժիշկ Լիլիան Գուզետի բժիշկ Լիլիան Գուզետի
Մարկ Մարգոլիս սուրբ հայր Ավիլա սուրբ հայր Ավիլա
Սթիվեն Մաքհեթի Մեծ ինկվիզիտոր Սիլեցիո Մեծ ինկվիզիտոր Սիլեցիո
Ֆեռնանդո Էռնանդես Շիբալբայի առաջնորդ Շիբալբայի առաջնորդ
Իթան Սափլի Մեննի Մեննի

Ստեղծման պատմություն խմբագրել

  • Արոնոֆսկին ցանկանում էր գաղտնի պահել ֆիլմի իրական անվանումը մինչև թողարկելը, այդ պատճառով նախագծի աշխատանքային անունը «The Last Man» («Վերջին մարդը») էր[10]։
  • Ֆիլմը նախատեսվում էր թողարկել 2002 թվականին 78 միլիոն դոլլար բյուջեով, գլխավոր դերերում՝ Բրեդ Փիթ և Քեյթ Բլանշեթ, սակայն Փիթը լքեց նախագիծը Դարեն Արոնոֆսկու հետ ունեցած ստեղծագործական անհամաձայնության պատճառով։
  • Ֆինանսական կորուստների փոխհատուցման համար (որը կազմում էր մոտ 20 միլիոն դոլլար) ստիպված եղան աճուրդում վաճառել նկարահանումների համար պատրաստված դեկորացիաները[11]։
  • Կրկին աշխատել ֆիլմի վրա Արոնոֆսկուն հաջողվեց միայն 2004 թվականին այն բանից հետո, երբ հաջողվեց ստանալ Հյու Ջեքմանի համաձայնությունը՝ նկարահանվելու ֆիլմում։
  • Կնոջ գլխավոր դերը համաձայնվեց խաղալ ռեժիսորի հարսնացուն՝ Ռեյչել Ուայզը։ Այդ պարագայում ֆիլմի բյուջեն գրեթե կրկնակի կրճատվեց՝ մինչև 35 միլիոն դոլլար[11]։
  • Դարեն Արոնոֆսկին փորձում էր հնարավորինս քիչ օգտագործել համակարգչային հատուկ էֆեկտներ։ Դրա փոխարեն հատուկ էֆեկտների ստեղծման համար օգտագերծվել է քիմիական ռեակցիաների մակրոնկարահանումներ։ Այս յուրահատուկ ոչ համակարգչային էֆեկտների կիրառման պատճառն առաջին հերթին ֆիլմի ծախսերի կրճատումն էր։ Ինչպես նաև, ըստ Արոնոֆսկու խոսքերի, այժմյան համակարգչային տեխնոլոգիաները մի քանի տարի անց կհնանան, իսկ ինքը ցանկանում է, որ ֆիլմը դիմանա ժամանակի քննությանը[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=46113.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metacritic.com/movie/the-fountain
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.adorocinema.com/filmes/filme-46113/
  4. 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt0414993/
  5. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  6. 6,0 6,1 6,2 http://stopklatka.pl/film/zrodlo-2006
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.filmaffinity.com/es/film421385.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 http://www.imdb.com/title/tt0414993/fullcredits
  9. 9,0 9,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=fountain.htm
  10. Topel, Fred (November 27, 2006). «Crave talks to Darren Aronofsky». CraveOnline.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է December 18, 2006-ին.
  11. 11,0 11,1 11,2 The Fountain (2006) — Trivia — IMDb