Շատրիյոս Ռագանա (լիտ.՝ Šatrijos Ragana, «Վհուկը Շատրիա լեռից», իրական անվանումը՝ Մարիա Պյաչկաուսկայտեի, լիտ.՝ Marija Pečkauskaitė), լիտվացի գրող, լիտվացիների ազգային վերածննդի կողմնակից[2], մանկավարժ և թարգմանչուհի:

Շատրիյոս Ռագանա
PečkauskaitėMarija.jpg
Ծնվել էմարտի 8, 1877(1877-03-08)[1]
ԾննդավայրMedingėnai, Rietavas municipality, Լիտվա
Մահացել էհուլիսի 24, 1930(1930-07-24)[1] (53 տարեկանում)
Մահվան վայրŽidikai, Mažeikiai District Municipality, Լիտվա
ՔաղաքացիությունԼիտվա
ԿրթությունՑյուրիխի համալսարան և Ֆրիբուրգի համալսարան
Մասնագիտությունթարգմանիչ, գրող և ուսուցչուհի
Marija Pečkauskaitė Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մարիա Պեչկաուսկայտեն ծնվել է 1877 թվականի մարտի 8-ին, Մեդինգենայ կալվածքում[lt] (Mėdingėnų dvaras) (այժմ Ռետավայի ինքնավարություն): Ծնողները՝ Ստանիսլավան և Անուպուրաս Պեչկաուսկասները կրթված ազնվականներ էին: Նա կրթությունն ստացել է տանը: Վարշավայում ուսաումնասիրել է մեղվապահութուն առարկան: 1905—1907 թվականներին Շվեյցարիայում ունկնդրել է էթիկայի դասընթացներին, իսկ Ցյուրիխի և Ֆրիբուրի համալսարաններում՝ մանկավարժության դասընթացներին:

Գրողի շիրիմը գտնվում է Մաժեյկի շրջանի Ժիդիկայ ավանում[3]։

ՍտեղծագործությունԽմբագրել

Սկսել է տպագրվել 1895 թվականից։ Նրան հանրաճանաչություն են բերում 1903 թվականի «Վիկտուտե» („Viktutė“) պատմվածքը, 1906 թվականի «Վինցաս Ստոնիս» („Vincas Stonis“) պատմվածքը և 1922 թվականին «Սկայտիմայ» ամսագրում հրապարակված «Հին կալվածքում» („Sename dvare“) պատմվածքը՝ գրված Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ «Վիկտուտե» պատմվածքը գրված է օրագրի ձևով և սկիզբ դրեց լիտվիական լիրիկա-հոգեբանական արձակագրության զարգացմանը[4]։

Շատրիյոս Ռագանան եղել է XX դարի սկզբի ամենահայտնի հեղինակներից մեկը[2]։ Նրա պատմվածքները թարգմանվել են ռուսերեն և այլ լեզուներով։

Հիշողության հավերժացումԽմբագրել

Այժմ Ժիդիկայի դպրոցը կրում է Մարի Պյաչկաուսկայտեի անունը, ինչպես նաև Ժիդիկայում կա նրա տուն-թանգարանը։ ՈՒժվենտիսի ազգագրական թանգարանում (գյուղ Գիրնիկայ, շրջան Կելմե, գավառ Շյաուլյայ) երկու ցուցադրություններից մեկը նվիրված է գրողին, որը 1887 թվականից մինչև 1898 թվականը ապրել է այժմյան թանգարանի շենքում[5]։ 1985 թվականին Մաժեյկյայ քաղաքում դրվեց նրա հուշարձանը, որը Յոնաս Մյաշկյալյավիչյուսի աշխատանքն է։ Գրականագետ Յանին Ժեկայտեի կողմից 1984 թվականին հրատարակվում է մենագրություն նվիրված Շատրիյոս Ռագանային[6], իսկ 1986 թվականին հրապարակվում են Շատրիյոս Ռագանայի նամակները։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  2. 2,0 2,1 Литовская литература\\Онлайн Энциклопедия «Кругосвет»
  3. Могила Шатриёс Раганы
  4. Залаторюс А. Литература начала XX Века // История литовской литературы / Под ред. Й. Ланкутиса. — Вильнюс: Вага, 1977. — С. 196—199. — 957 с. — 5000 экз.
  5. Филиалы этнографического музея Кельме, Шяуляй(չաշխատող հղում)
  6. Janina Žėkaitė. Šatrijos Ragana. Vilnius, 1984.