Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շատախ (այլ կիրառումներ)

Շատախ, Ասպական, գետ Հայկական լեռնաշխարհում, Բաթման գետի ձախ վտակը (Արևմտյան Տիգրիսի համակարգ)։ Երկարությունը մոտ 70 կմ է։ Սկիզբ է առնում Խաչառաջ լեռնաշղթայի Սիմսար լեռան հարավարևելյան լանջից, հոսում խոր, անտառապատ ձորով դեպի հարավ-արևմուտք։ Սնումը խառն է, հորդանում է գարնանը։

Շատախ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՍիմսար
Գետաբերանի տեղակայումԲաթման
Տեղակայում
Երկիր Թուրքիա


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 456