Սիմսար, լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում, Հայկական Տավրոսի միջին մասում։ Երկարությունը ավելի քան 30 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2685 մ։ Էրոզիոն կառուցվածքային լեռնաշղթա է, կազմված պալեոզոյի ապարներ։ Կատարային մասը ալիքավոր է, լանջերը զառիթափ են, մասնատված։ Կլիման խոնավ է, տարեկան տեղումների քանակը՝ 1000—2000 մմ։ Ձորերում սաղարթավոր անտառներ են, 1800 մ-ից բարձր՝ ալպյան մարգագետիններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 381