Շատախի լեռնաշղթա
Շատախի լեռնաշղթա, Հայկական (Արևելյան) Տավրոսի լեռնաշղթաներից, Սասուն գավառում։ Սկսվում է Սիմսար լեռնաշղթայից և ձգվում հարավ-արևմուտք (60 կմ) Սասնաջուր և Շատախ գետերի միջև։ Բարձրությունը՝ մինչև 2500 մ։ Կազմված է պալեոզոյի մետամորֆային ապարներից։ Լանջերն անտառապատ են, վերին գոտում տարածված են լեռնային մարգագետիններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 457)։ |