Շավարշ Քրիսյան

հայ լրագրող, հեղինակ, գրող

Շավարշ Արամի Քրիսյան (հուլիսի 22, 1886(1886-07-22), Կոստանդնուպոլիս - օգոստոսի 15, 1915(1915-08-15), Այաշ, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), մարզական գործիչ, գրող, հրատարակիչ, լրագրող, մարզիչ, «Մարմնամարզ» մարզական թերթի խմբագիր, Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադիր անդամներից։ Մեծ եղեռնի զոհերից։

Շավարշ Քրիսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝արմտ. հայ.՝ Շաւարշ Քրիսեան
Մասնագիտացում՝լրագրող, գրող և ուսուցիչ
Երկիր՝ Օսմանյան կայսրություն
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 22, 1886(1886-07-22)
Ծննդավայր՝Կոստանդնուպոլիս
Մահվան ամսաթիվ՝օգոստոսի 15, 1915(1915-08-15) (29 տարեկան)
Մահվան վայր՝Այաշ, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն

Կենսագրություն խմբագրել

Շավարշ Քրիսյանը ծնվել է Կոստանդնուպոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Սովորել է տեղական Մաքրուհյան վարժարանում, 1897 թվականին մտել է Պարտիզակի ամերիկյան բարձրագույն վարժարանը որպես գիշերօթիկ։ Այնուհետեւ ավարտել է Ռոբերտ քոլեջը, որտեղ արթնացել էր իր հետաքրքրությունը սպորտի նկատմամբ։ 1906 թվականին վեց ամիս հետեւել է Փարիզի մարմնամարզական դասընթացներին։ Ապրել է Լոնդոնում, 1907—1908 թվականներին։ 1909 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս, որտեղ մարմնամարզանքի դասեր տվել է հայկական վարժարաններում, 1911—1915 թվականներին հիմնադրել և խմբագրել է հայկական «Մարմնամարզ» մարզական թերթը։ Նրա նախաձեռնությամբ Կոստանդնուպոլսում կայացել են հայկական առաջին օլիմպիական խաղերը[1]։

Հայ մարմնակրթական ընդհանուր միություն խմբագրել

Չնայած այն որ Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ) հիմնադրվել է 1918 թվականին, Շավարշ Քրիսյանի մահից երեք տարի հետո, նա համարվում է միության հիմնադիր անդամներից մեկը։ Քրիսյանն առաջին էր, որ առաջ քաշեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության ստեղծման գաղափարը։

Հայոց ցեղասպանություն խմբագրել

1915 թվականի ապրիլի 24-ին հայ ակնառու գործիչների հետ տեղահանվել է դեպի Օսմանյան Կայսրության ծայրամասային շրջաններ։ Բանտարկվել է Անկարայի Այաս բանտում։ Բանտարկության ընթացքում կազմակերպել է գիմնաստիկայի մարզումներ[2]։ Երբ 20 հնչակյանների կախաղանի լուրը հասնում է Այաս, բանտում իրավիճակը սրվում է[2]։ Բանտապահները կասկածանքով են վերաբերվում Քրիսյանի մարմնամարզական վարժություններին և Անկարայի ծայրամասերից մեկում սպանում են նրան[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. 2,0 2,1 Kévorkian, Raymond H. (2010). The Armenian genocide : a complete history. London: I. B. Tauris. էջ 532. ISBN 9781848855618. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  3. Avedis Nakashian: A Man Who Found A Country, Thomas Y. Crowell Company, New York 1940 pp. 208-278

Արտաքին հղումներ խմբագրել