Շանհայի մեծ թատրոն, գտնվում է կենտրոնական բուլվարի խաչմերուկում Huangpi Road South-ի հյուսիսային մասում՝ Խուանպույի հրապարակում։ Տեխնիկապես հագեցած և ամենամեծ թատրոններից մեկն է։ 1998 թվականի օգոստոսի 27-ին՝ բացման պահից իր բեմում ներկայացվել է ավելի քան 6000 բեմադրություններ։ Շանհայի նստավայրի տանը օպեայի թատրոնում 2015 թվականին կայացել է Laureus World Sports Awards-ը[1]։

Շանհայի մեծ թատրոն
չինարեն՝ 上海大剧院
Տեսակթատրոն, օպերային թատրոն և համերգասրահ
Երկիր Չինաստան
Գտնվելու վայրը300 Renmin Ave, Huangpu, Շանհայ, {{{2}}} Չինաստան
Հիմնադրման ամսաթիվօգոստոսի 27, 1998
ՃարտարապետJean-Marie Charpentier?
Կայքshgtheatre.com/en/main.jsp
 Shanghai Grand Theatre Վիքիպահեստում

Ճարտարապետություն

խմբագրել

Թատրոնը զբաղեցնում է 2,1 հա, նրա ընդհանուր մակերեսը կազմում է 70,000 քմ և այդ տարածքում կարող է տեղավորվել երեք թատրոն՝ Lyric Theatre ունի 1800, դրամատիկական թատրոնը՝ 600, իսկ թատրոն-ստուդիան՝ 300 նստելատեղ։ Lyric Theatre բեմը ունի մոտ 1700 քմ տարածք, որտեղ ներառված է հիմնական բեմը, հետևի աստիճանները, աջ և ձախ լրացուցիչ բեմերը։ Թատրոնի լրացուցիչ կազմի մեջ մտնում են հանդիսությունների դահլիճը, դրամարկղը և ստորգետնյա կայանատեղին[2]։

Տարբերակիչ շենքի ճարտարապետական ոճը մշակվել է հայտնի ARTE Charpentier ընկերության ճարտարապետ Ժան-Մարի Շարպանտիեի կողմից[3]։ Թատրոնի ներքին հարդարանքը ստեղծել է Studios Architecture-ը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Laureus World Sports Awards: The Results (англ.). Laureus (15 April 2015). Проверено 27 апреля 2015.
  2. Shanghai Grand Theatre (англ.). Shanghai Cultural Information. Проверено 27 апреля 2015.
  3. Charlie W. L. Xue. World Architecture in China. — Hong Kong: Joint Publishing, 2010. — P. 92, 135. — 261 p. — ISBN 978-962-04-2890-6.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Шанхайского большого театра
  • Zhu Zhen (2012 թ․ նոյեմբերի 21). «Шанхайский Большой театр поставил балет "Джейн Эйр" по мотивам романа Ш. Бронте» (ռուսերեն). CNTV. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանհայի մեծ թատրոն» հոդվածին։