Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շանթ (այլ կիրառումներ)

«Շանթ», գրական, հասարակական ամսաթերթ։ Լույս է տեսել 1910 թվականին, Բոստոնում (5 համար)։ Հիմնադիր-խմբագիր՝ Նաթաչի։ Անդրադարձել է Միացյալ Նահանգներում և այլուր ընթացող սոցիալիստական շարժումներին, «Սոցիալիստական լուրեր» բաժնում տպագրել է տեղեկություններ գործադուլների, Եվրոպայի սոցիալիստական կուսակցությունների վերաբերյալ։ Գրական բաժնում տեղ են գտել երիտասարդ գրողների գործերը, ինչպես նաև նմուշներ ռուս և արևմտաեվրոպական հեղինակների ստեղծագործություններից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 449