Շանթ-2015 զորավարժություն

Շանթ-2015, 2015 թվականի սեպտեմբերի 3-6Հայաստանում անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ[1]։ «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթ է կրում և նպատակաուղղված է պաշտպանությանը, պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը[2]։ Զորավարժությունները պլանմավորված են եղել դեռևս 2014 թվականի նոյեմբերին, թեման էլ հաստատված է եղել[3]։

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում տեղի կունենա այդ զորավարժությունների կրակային փուլը, իսկ հոկտեմբերի սկզբին կկազմակերպվի ևս մեկ՝ «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը` արդեն ՀԱՊԿ շրջանակներում[1]։ «Շանթ-2015» զորավարժությունն ունի համապետական նշանակություն[4]։

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Շանթ-2015 զորավարժությունն իր մեջ պարունակում է պետության գրեթե բոլոր համապատասխան կառույցների ներդաշնակ համաչափ աշխատանքը պատերազմական գործողություների ժամանակ[5]։ Զորավարժությունները գլխավորել է Հայաստանի Նախագահը, որը վկայում է դրանց կարևորության մասին[6]։ Նախագահի կարծիքով յուրաքանչյուր զորավարժություն փորձում է լուծել երկու կարևորագույն խնդիր՝ ուսուցողական և ստուգողական[7]։

Հայաստանը ՀԱՊԿ անդամ առաջին պետություններից է, որտեղ նման զորավարժություններ են իրականացվում։ Ուստի զորավարժությունների փորձը կարող է անգին լինել ՀԱՊԿ-ի շրջանակներում հետագա կիրառության համար[8]։
- Վալերի Կոլչին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գնահատմամբ նման մասշտաբի զորավարժություն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, երբ ընդգրկված են հանրապետության բոլոր գերատեսչությունները[9]։

Զինավարժությանը նախորդող օրերին և դրա ընթացքում հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական սահմանային հատվածում իրավիճակը բավականին սրված է։ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով հակառակորդի ակտիվությունը, ըստ նրա, դա պայմանավորված է Հայաստանի տարածքում անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններով, ինչու չէ նաև՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան կատարած այցով, իսկ գլոբալ առումով՝ նավթի գների անկումով[10]։

Մինչև զորավարժություն խմբագրել

2015-ի Օգոստոսի 25-ին ՊՆ վարչական համալիրում քննարկվել է նախապատրաստական վերջին աշխատանքների և առաջադրված հանձնարարականների կատարման ընթացքը, ղեկավար փաստաթղթերին, զորավարժության անցկացման փուլերին և ուսումնական խնդիրներին առնչվող մի շարք հարցեր[11]։

2015 թվականի սեպտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում կայացել է ճեպազրույց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար, որի նպատակն էր ռազմադիվանագիտական կորպուսին իրազեկել Շանթ-2015 զորավարժության մասին[4]։

Սեպտեմբերի 2-ին Հայաստան է ժամանել ՀԱՊԿ-ի քարտուղարության և Կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խումբը։ Խումբը Հայաստան է եկել դիտորդի կարգավիճակով մասնակցելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու նպատակով[12]

Ընթացքում խմբագրել

Սեպտեմբերի 3-ին երեկոյան «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում հրավիրվել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստ[13]։ Նիստում լսվել են ազգային անվտանգության խորհրդի անդամների՝ խաղարկային իրավիճակից բխող զեկույցները և առաջարկությունները։ Զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական մարմիններին[13]։

Սեպտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանը հրավիրել և վարել է Հայաստանի կառավարության պայմանական նիստ[7]։

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 01։30-ին, Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվել է ՀՀ Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստ․ օրակարգում Հայաստանի Նախագահի՝ «Ռազմական դրություն հայտարարելու մասին» հարցն էր[14]։

Նույն օրը կայացել է Հայաստանի կառավարության պայմանական արտագնա նիստ, որը վարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նիստի անցակցման հիմնական նպատակը հնարավոր փախստականների հիմնախնդիրները տեղում ուսումնասիրելն ու դրանց անհապաղ լուծումներ տալն էր[15]։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ ամփոփ ներկայացնելով «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքը, նշել է, որ զորավարժությունների վերաբերյալ ընդհանուր գնահատական կտրվի ավարտից հետո, ապա հավելել.

  Մի բան կարող եմ փաստել. զորավարժության ղեկավարությունն իր նպատակին հասել է։ Այն նպատակները, որ դրել ենք մեր առջև, իրականացրել ենք։ Պաշտպանության նախարարությունն իր նպատակին հասել է, նախագահի աշխատակազմի ղեկավարը, որպես զորավարժության շտաբի ղեկավար, բավականին բավարարված է արդյունքներից[16]։  

Խաղարկային իրավիճակներ խմբագրել

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 4-ին պաշտանության և տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչների վերահսկողությամբ Մատենադարանում, Հայաստանի Ազգային պատկերասրահում իրականացվել է տարհանում[17]։

«Էրեբունի» բժշկական կենտրոնում լրացուցիչ 100 մահճակալ, Արտաշատի հիվանդանոցում լրացուցիչ 50 մահճակալ են տեղադրվել՝ պայմանական վիրավորների համար։ «Էրեբունի» բժշկական կենտրոնում պատերազմական իրավիճակում հիվանդանոցային պատրաստականության խաղարկմանը ներկա է գտնվել ՀԱՊԿ-ի քարտուղարության և միասնական շտաբի աշխատանքային խումբը[8]։

Զորավարժությունների սցենարի համաձայն սեպտեմբերի 4-ին երեկոյան ժամը 18։00-ից բնակչության պայմանական տարհանման նպատակով Երևանի Հանրապետության հրապարակում 30 ավտոբուսից բաղկացած շարասյուն է ձևավորվել։ Երևանի Ավան թաղամասում խաղարկվել է պարետային ժամ[17][18]։

«Շանթ-2015» ռազմավարական հրամանաշտաբային զորավարժությունների շրջանակում խաղարկվել է նաև օդային տագնապ․ ըստ սցենարի Տավուշի մարզում հակառակորդը օդային հարձակում է գործել, վնասվել է մեկ բնակելի շենք, կան տուժածներ, վիրավորներ, որոնք կարիք ունեն օգնության[19]։

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի նախագահն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, ում հետ քննարկել են այդ օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների և դրանց նպատակի մասին[20]։

Արձագանքներ խմբագրել

Ադրբեջանի haqqin.az և virtual.az լրատվական կայքերը գրել են, որ չնայած զորավարժանքների գաղտնի բնույթին, այն բնակչության շրջանում տագնապ չի առաջացրել անգամ սահմանամերձ որոշ շրջաններից բնակիչների զանգվածային տարհանման ժամանակ, ինչը եղել է զորավարժանքների տարրերից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Զորավարժություններ անելով՝ Ադրբեջանը խախտում է միջազգային պայմանագրերը
  2. Սեպտեմբերի 3-6-ը կացկացվի «Շանթ-2015» պլանային զորավարժությունը
  3. Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի փոխանցմամբ Հայաստանում անցկացվող զորավարժություններն ու սահմանային լարվածությունն իրար հետ կապ չունեն
  4. 4,0 4,1 «Սեպտեմբերի 3-ից 6-ը ՀՀ-ում կանցկացվեն «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. Տարհանումների մասին լուրերը «Շանթ-2015» զորավարժությունների շրջանակում են
  6. ԻԻՀ զորավարժությունները և դրանց նշանակությունը
  7. 7,0 7,1 Նախագահը հրավիրել է կառավարության արտահերթ նիստ
  8. 8,0 8,1 «Շանթ-2015» զորավարժության փորձը՝ անգնահատելի
  9. «Հայաստանում նման մասշտաբի զորավարժություն առաջին անգամ է անցկացվում» (տեսանյութ)
  10. Ա.Իսկանդարյան. Սահմանում իրավիճակը դուրս չի գալիս վերջին տարիների միտումների շրջանակից
  11. ՊՆ-ում քննարկվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստման ընթացքը
  12. ՀՀ է ժամանել ՀԱՊԿ-ի քարտուղարության և Կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խումբը
  13. 13,0 13,1 Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ (լուսանկարներ)
  14. Կեսգիշերն անց Ազգային ժողովի հատուկ նիստ է գումարվել
  15. Կայացել է ՀՀ կառավարության արտագնա նիստ. «Շանթ 2015»
  16. «Շանթ-2015». «Զորավարժության ղեկավարությունը հասել է իր նպատակին»
  17. 17,0 17,1 «Շանթ-2015» զորավարժություններ. Տարհանումներ, պարետային ժամ, հիվանդանոցներում լրացուցիչ մահճակալներ
  18. Հանրապետության հրապարակում տարհանում էին նախապատրաստում (տեսանյութ)
  19. Օդային տագնապ Տավուշում (լուսանկարներ)
  20. Սերժ Սարգսյանը Կասպրչիկի հետ քննարկել է վերջին օրերին սահմանին տիրող իրավիճակի հետ կապված հարցեր