Արծրուն Կարապետի Հովհաննիսյան (հունվարի 30, 1980(1980-01-30), Ցողամարգ, Ղուկասյանի շրջան, Հայկական ԽՍՀ), Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի նախկին քարտուղար (2012-2020)[1], ռազմական վերլուծաբան-փորձագետ[2]։ 2020 թվականի մարտից մինչև հուլիս ամիսը զբաղեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարության (ՀՀ ՊՆ) Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի, իսկ նույն թվականի հուլիս ամսից մինչև 2021 թվականի ապրիլը՝ ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը[3]։ Բազմաթիվ հոդվածների, մենագրությունների, աշխատությունների, ռեցենզիաների հեղինակ է։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ղեկավարել է «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի ամենօրյա մամլո ասուլիսները, ներկայացրել Հայաստանի պաշտոնական տեսակետը[4][5]։

Արծրուն Կարապետի Հովհաննիսյան
2012-2020 թթ. Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար
հունվարի 30, 1980 (44 տարեկան)
ԾննդավայրՑողամարգ, Հայկական ԽՍՀ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Զորատեսակ ՀՕՊ,

Հրետանի,

Օդուժ
Ծառայության տարիներ1997 - մինչ օրս
Կոչում30px ՀՀ ԶՈՒ գնդապետ
ԿրթությունՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ
Պարգևներ Մարտական ծառայության մեդալ

Վազգեն Սարգսյան մեդալ

Նելսոն Ստեփանյան մեդալ

Անբասիր ծառայության համար մեդալ

Զինվորական գործունեություն խմբագրել

1997 թվականից ծառայում է Հայաստանի զինված ուժերում[2]։ 2001 թվականին, ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ստանալով ՀՀ ԶՈՒ լեյտենանտ զինվորական կոչում, նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար[2]։

2002 թվականին նույն զորամասում նշանակվել է հակատանկային մարտկոցի հրամանատար։ 2004 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ՕՏԱԳ-ի պահպանության վաշտի հրամանատար[2]։ 2010 - 2011 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությոuնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ[2]։ 2012 թվականին աշխատել է ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար[2]։

 
Արծրուն Հովհաննիսյանի կողմից մշակված ինքնաձիգը[6]

2020 թվականի մարտ ամսին նշանակվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի (ՀՇՖ) պետ։ 2020 թվականի հուլիս ամսին նշանակվել է ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ։

2023 թվականի սեպտեմբեր ամսին նշանակվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի (ՀՇԻ) պետ։

2010 - 2012 թվականներին սովորել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան[2]։ 2013 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա պատմության ինստիտուտի հայցորդ է։ 2013 թվականի սեպտեմբերից դասախոսում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ինստիտուտում[2]։ 2014 թվականից ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում[2][7][8]։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորելու տարինեին մշակել է ինքնաձիգ զենք, որը ներկայումս դրված է նշյալ համալսարանի թանգարանում[9]։

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020 խմբագրել

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանին 2020 թվականին Արցախյան պատերազմի 44 օրերի ընթացքում հանրությանը մոլորեցնելու և գործին վատ տիրապետելու համար. «ամենաբարձր պաշտոնը, որը նա Զինված ուժերում զբաղեցրել է, մարտկոցի հրամանատարն է՝ վաշտի հրամանատար»,- նշել է Հակոբյանը[4]։

Որպես ռազմական տեսաբան խմբագրել

Արծրուն Հովհաննիսյանն իր աշխատություններում փորձ է կատարում նորովի իմաստավորել քսաներորդ դարի պատերազմներն ու ռազմական գործողությունները։ Նրա մոտ հստակ շեշտադրվում է որակական հատկանիշների, փոքր ուժերով մեծ խնդիրների կատարման, թվային կառավարման, գերճշգրիտ զենքերի, հարձակողական մարտավարության և այլ գործոնների կարևորությունը։ Ըստ նրա կայսերական ու մասնավորապես ԽՍՀՄ ռազմական դոկտիրիները չի կարելի կուրորեն օգտագործել ՀՀ նորաստեղծ զինված ուժերում, քանի որ դրանք նախատեսված են գործնականում անսահմանափակ միջոցներ ունեցող երկրների համար և չեն համապատասխանում հայաստանյան իրականությանը։ Որպես տեսաբան ուշագրավ են իր մի քանի թեզերն ու տեսական հիմնավորումները, մասնավորապես.
* Արծրուն Հովհաննիսյանը ունի պատերազմասերունդների իր տեսական բացատրությունը։ Ըստ նրա գերճշգրիտ միջոցներով, ավտոմատ կառավարման համակարգերով պատերազմները հինգերորդ սերնդի են։ Ըստ Արծրուն Հովհաննիսյանի տեսության պատերազմասերունդների հիմքում դրված են ավելի խորքային տնտեսաքաղաքական, սոցիալական և կրթական գործոնները[10]։ Նրա պնդմամբ նոր արդյունաբերական հեղափոխությունը բերել է նոր տեսակի ու բնույթի պատերազմի։
* Արծրուն Հովհաննիսյանը առաջ է քաշել "ցանցահարթակակենտրոն", (ՑՀԿ) պատերազմների տեսությունը[11][12]։
* Նա առաջ է քաշել օպերատիվ արվեստի ճգնաժամի հարցը, էլեկտրակրակային մարտի և օպերացիայի գաղափարները։
* Նա իր տեսության մեջ հիմնավորել է օդային գերակայության վեց կանոնները, իր կանոնները[13]։
* Արծրուն Հովհաննիսյանը անկանոն մարտական գործողությունների, “հիբրիդային պատերազմների” մասին ունի սեփական, յուրօրինակ հիմնավորումներ։ Նրա հիմնավորմամբ այժմ ռազմական գիտությունը անցնում է տրանսֆորմացիոն փուլ, որը իր հետ բերել է հիբրիդային լուծումներ
* Ըստ նրա պնդման ապագայում մարտավարական մակարդակում նախընտրությունը մեծապես տրվելու անկանոն ռազմական գործողություններին, օպերատիվ մակարդակում գերիշխող են լինելու էլեկտրոկրակային խոցման միջոցները, իսկ ընդհանուր մակարդակում էլ առաջնային է լինելու օդուժի դերը։ Հենց Արծրուն Հովհաննիսյանն էր, որ, ըստ էությանը առաջինը մեր իրականության մեջ, դեռևս 2010 թվականին պնդեց, որ մեզ հզոր օդուժ է հարկավոր և կոնկրետ նշեց Սու-30 կործանիչների ձեռք բերման անհրաժեշտության մասին[14], ինչպես նաև ԱԹՍ-ների կարևորությունը[15]։
* Հատկապես իր վերջին աշխատանքներում Արծրուն Հովհաննիսյանը փորձում է վերլուծել և համակարգել Օդային գերակայության դերը, օդուժի և ՀՕՊ զորքերի միավորման անհրաժեշտությունը, անկանոն ռազմագործողությունների և այսպես կոչված քսաներորդ դարի "հիբրիդային պատերազմի" տեսական ու գործնական բաղադրիչները, օդային գերակայության հարցերը և փոքրաքանակ բանակների կիրառման մարտավարական առանձնահատկությունները։

  • Արծրուն Հովհաննիսյանը քննադատական հոդվածով հանդես է եկել տանկաշինության ապագայի մասին, նշելով տանկաշինությանը հստակ ուղղություն, որը ենթադրում է չափերի փոքրություն, կառուցվածքի և սպառազինության մոդուլյարություն, անձնակազմի բացակայություն և այլն[16]։ Հոդվածից երեք-չորս տարի անց արևմուտքում հայտնվում են նշված հատկանիշներով NGCV OMT, Type-X և այլ հայեցակարգերը։
  • Արծրուն Հովհաննիսյանը իր աշխատություններում, հոդվածներում վերջին տարիներին առանձին քննարկել է մի շարք արդիական ռազմագիտական խնդիրներ, որոնք հատկապես սուր դրսևորվեցին Արցախյան վերջին պատերազմում, մասնավորապես.

- ռազմավարական օբյեկտներին հասցվող հարվածների արդյունավետության խնդիրը,

- պաշտպանական բնագծերի ճեղքման խնդիրները,

- նոր մարտավարական ստորաբաժանումների, մասնավորապես գումարտակային մարտավարական խմբերի կիրառման մասին,

- ժամանակակից պատերազմներում ուժերի լրահամալրման ժամանակի խնդիրը և այլն։

Գիտամանկավարժական գործունեությունը խմբագրել

Արծրուն Հովհաննիսյանը 2013 թվականից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայցորդ է, նույն թվականից դասավանդում է ԵՊՀ-ում, իսկ 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտում (ՀՇԻ)։

Ռազմագիտական հրապարակումներ խմբագրել

Աշխատություններ խմբագրել

  1. Հովսեփյան Լ.; Հովհաննիսյան Ա.; Մինասյան Ս.; Տարածաշրջանի Ռազմական տեղեկագիրք։ "Գիտություն" Երևան։ 2016թ. 203 էջ։
  2. Ռազմական Լրագրություն։ Ուսումնամեթոդկան Ձեռնարկ։ Կազմող Ա. Հովհաննիսյան։ Երևան 2018թ. 188 էջ։

Մենագրություններ խմբագրել

  1. Ամենահայտնի ռազմական ինքնաթիռները։ Երևան 2005 թ.[17][18]
  2. Ավիացիան Արցախյան պատերազմում։ Երևան 2006 թ.[19]
  3. Մի քանի հարցեր Ավիացիայից։ Երևան 2009 թ.[20]
  4. Օդային գերակայություն։ Երևան 2010[21][22]
  5. Ցողամարգ։ Երևան 2010 թ.[23]
  6. Տարաշարջանի ռազմականացումը և Հայաստանը։ 2013 г. Ереван[24][25]
  7. Բանակաշինությունը Հայաստանի երրորդ Հանրապետությունում. Երևան, ՀՀ ԳԱ. 2015 թ.[26]
  8. ՌԱԶՄԱՐՎԵՍՏ, Հատոր Առաջին, Օդային գերակայություն, Երևան, Զանգակ։ Հեղինակային հրատարակություն 2016 թ., երկրորդ հրատարակություն 2017թ.:
  9. Ռազմարվեստի զարգացումը 20-րդ դարում, հեռանկարները, Երևան, ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտ, Երևան 2017 թ.
  10. Հարձակման «Սիմֆոնիան» կամ ջախջախման պատերազմի հասունացումը ռազմարվեստում։ Երևան։ ՀՀ ՊՆ 2019թ.:
  11. ՌԱԶՄԱՐՎԵՍՏ, Հատոր Երկրորդ, Ցամաքային Ճեղքում, Երևան, Ոսկան Երևանցի։ Հեղինակային հրատարակություն 2020թ.:
  12. THE MAIN DETERMINANT OF NETWORK-PLATFORM-CENTRIC WARFARE. Los Angeles. 2021.

Հոդվածներ խմբագրել

  1.  Թուրքիայի ՀՕՊ-ի և ՀՀՊ համակարգերի արդիականացման ռազմավարական նախագծերի շուրջ/ Լ. Ս. Հովսեփյան, Ա. Կ. Հովհաննիսյան/ «Հայկական բանակ» 1.2010, էջ 115-122։
  2. Անօդաչու թռչող սարքերի կիրառության հեռանկարները մեր տարածաշրջանում. «21-րդ ԴԱՐ», # 1, 2010, էջ 60-72[27]։
  3. Արդյո՞ք պետք է միավորել ՌՕՈւ-երն ու ՀՕՊ զորքերը. «21-րդ ԴԱՐ», # 2, 2010, էջ 88-101   
  4. Ավիացիոն բեռնափոխադրումները Հայաստանում  «21-րդ ԴԱՐ», # 3, 2010, էջ 46-55[28]։
  5. Արցախյան պատերազմում ադրբեջանական ավիացիայի գործողությունների և հայկական ՀՕՊ հակազդեցության վերլուծություն. «21-րդ ԴԱՐ», # 4, 2010, էջ 23-36։
  6. Ադրբեջանի ռազմականացումը. «21-րդ ԴԱՐ», # 3, 2011, էջ 46-60[29]։
  7. ԻԻՀ ռազմական ներուժը հավանական պատերազմի դեպքում. «Ժամանակակից Եվրասիա». I(1). 2012, էջ 112-118։
  8. ՀՀ, ԼՂՀ և ԱՀ որոշ ռազմական ցուցանիշների համեմատական վերլուծություն. Աշխատանքային տետրեր, Հայկական բանակ ռազմագիտական հանդեսի հավելված 1-2 (21-22) 2012 (գաղտնի)[30]
  9. Հայաստանի առաջին հանրապետության ԶՈւ-երի սպառազինությունը. ՀՀ ԳԱԱ ՊԻ Հայոց պատմության հարցեր 13. 2012, էջ 170-183։
  10. Ռազմականացման նոր խնդիրներն Ասիայում և Ամերիկյան նոր հայեցակարգը։  «Ժամանակակից Եվրասիա». II(2). 2013, էջ 81-99[31]։
  11. Некоторые аспекты военного искусства в период Арцахской войны 1993-1994гг. 21-й ВЕК, 1/2014, стр. 33-59. [32]
  12. Левон Овсепян. Турецкая армия: Между стеретипами и реальностью. 21-й ВЕК, 4/2014, стр. 31-50. [33]
  13. Պատմահամեմատական մեթոդի կիրառման որոշ հարցեր։ Հայկական բանակ 3-4 (81-82) 2014. Էջ. 226-235:
  14. Տեղեկատվական հարձակումները ՊՆ օրինակով։ Կոնֆլիկտային հաղորդակցություն և տեղեկատվական անվտանգություն 2014։ էջ 73-82։
  15. 20-րդ դարի վերջին պատերազմների դասերը։ «21-րդ ԴԱՐ», # 4, 2015, էջ 104-117։   
  16. Influence of Aerial Combat on the Development of Armoured Fighting Vehicles. Jul-Sep 2015, Vol. 30 (3) indian defence review. p 110-114.
  17. Гибридные войны: традиции и новации // Пути к миру и безопасности. 2016. № 1(50). С. 111-119.[34]
  18. Հայաստանի ԶՈւ-երի զարգացման ներկայիս փուլը։ Պատմություն և մշակույթ 2016. Էջ. 99-113:
  19. Հիբրիդային պատերազմների որոշարկման և դասակարգման որոշ հարցեր. Հայկական բանակ 2 (88) 2016. Էջ. 62-72:
  20. About Wars of the Future; Jul-Sep 2016. Vol. 31.3 Indian defence review, Issue . p.  69-79.
  21. Ապրիլյան պատերազմի ռազմավարական վերլուծություն. Որոշ նկատառումներ “Ազգ-Բանակ” համակարգում ՀՀ պաշտապանությա կատարելագործման լույսով։ Հայկական բանակ 1-2 (91-92) 2017. Էջ. 34-47:   
  22. Ոչ կանոնավոր ռազմական գործողությունների ժամանակ օդածովային գերազանցությամբ հաղթանակի ապահովումը իրաքյան (2003) և սիրիական (2015–2017) պատերազմների օրինակով։ Հայկական բանակ 4 (94). 2017, Էջ. 88-96:
  23. Ռազմավարական օբյեկտներին ՕՀՄ-ներով հասցվող հարվածների արդյունավետության հարցի շուրջ։ Հայկական բանակ 1-2 (95-96). 2018, Էջ. 185-203:
  24. ԱԹՍ-ների դերն ու կիրառությունն արդի պատերազմներում։ Ստրատեգ 1(I) 2018թ., էջ 49-69։
  25. Տեղեկատվական գործողությունների դերը ժամանակակից պատերազմներում։ Ռազմական լրագրություն։ Ուսումնամեթոդական ձեռնարկ։ 2018թ., էջ 50-78։
  26. Ադրբեջանի ԶՈւ-երը. Ռազմական ներուժի գնահատում։ Ռազմական լրագրություն։ Ուսումնամեթոդական ձեռնարկ։ 2018թ., էջ 100-131։
  27. Ճկուն և ստատիկ պաշտպանության խնդիրները նոր սերնդի պատերազմներում. Դիտարկում ՀՀ ՊՆ տեսլականի համատեքստում։ Հայկական բանակ 4 (98). 2018, Էջ 55-75։
  28. Ա.Հովհաննիսյան, Ա.Գրիգորյան։ Մեր տեղանքում գումարտակային մարտավարական խմբերի կիրառման առավելությունները։ Հայկական բանակ 4 (98). 2018, Էջ 86-94։
  29. Asia-Pacific theater in focus: Comparison of weapons systems of near-peer competitors, current issues. CONTEMPORARY EURASI. Vll(1,2) 2018 p. 4-21. 
  30. Ռազմարվեստը Արցախյան պատերազմում։ Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում։ Միջազգային գիտաժողով։ 2018թ. էջ 203-211։
  31. Ժամանակակից պատերազմներում ուժերի լրահամալրման ժամանակային խնդիրները։ Հայկական Բանակ 1 (99). 2019, էջ 17-26։
  32. The Six rules of breaking air defense tested in the Middle East. The Countries and peoples of the near and Middle East. volume XXXII, part 2. Yerevan. 2019. p. 325-334.
  33. Historical Notes on the Armenian-British Military Collaboration. 1918-1920, REVIEW OF ARMENIAN STUDIES. 2019 N 3 (21). p. 17-31.
  34. ԱԹՍ-ՆԵՐԻ ՊԱՐՍԵՐԻ ԵՎ ԵՐԱՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ։ ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐ ՀԱՏՈՐ XXXIII, ՊՐԱԿ 1։, էջ 425-455։
  35. Generation of warfare and the future of hybrid wars. BULLETIN. Of the institute of oriental studies. Volume I(34), p 102-119.
  36. The Introduction of NET-PLATFORM-CENTRIC warfare in the Chinese Army (PLA), BULLETIN. Of the institute of oriental studies. Volume I,II 2021,p 185-200.
  37. TROOPS MANAGEMENT SYSTEMS AND THE DIFFERENCE OF CULTURES pp. 22–39. FUNDAMENTAL ARMENOLOGY № № 2 (18) 2023.

Ռեցենզիաներ խմբագրել

  1. Армен Арутюнян: Арцрун Ованнисян: «Авиация в арцахской войне», «АВИАМАНИЯ» Научно-спортивная общественная организация, 2006 г.(ռուս.)
  2. «Несколько вопросов об авиации» о книге; фонд Нораванк.(ռուս.)
  3. М. Т. Акобян: Арцрун Ованнисян, Милитаризация региона и армянская армия. Вестник общественных наук, 1/2014, стр. 304—306.(ռուս.)

Պարգևներ խմբագրել

Արծրուն Հովհաննիսյանն արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության», Հայաստանի Հանրապետության զինված ուժերի «Վազգեն Սարգսյան», «Նելսոն Ստեփանյան», «Անբասիր ծառայության համար» մեդալներով։

Այլ տեղեկություններ խմբագրել

2008 թվականին Արծրուն Հովհաննիսյանը որպես խորհրդատու մասնակցել է Ա․Մարգարյանի հեղինակած «Նելսոն Ստեփանյան» փաստավավերագրական ֆիլմի աշխատանքներին։ 2010 թվականին որպես հեղինակ Արծրուն Հովհաննիսյանը «Զինուժ» հաղորդման շրջանակներում նկարահանել է «Երկնքի միջանցքներում» փաստավավերագրական ֆիլմը։

Արտաքին հղումներ խմբագրել

Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցները խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ մամուլի քարտուղար». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 LLC, ZOOM GRAPHICS. «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Մամուլի քարտուղար». www.mil.am. Վերցված է 2019-14-02-ին.
  3. «Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն». armenpress.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  4. 4,0 4,1 «Ամենաբարձր պաշտոնը, որ զբաղեցրել է, մարտկոցի հրամանատարն է եղել»․ - գեներալ Հակոբյանն Արծրուն Հովհաննիսյանի մասին, (արխիվացված
  5. «Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է ՊՆ ներկայացուցչի աշխատանքից հեռանալու մասին»։
  6. «Փաստեր Արծրուն Հովհաննիսյանի մասին», (արխիվացված):
  7. «ՀԱՅԿԱԿԱՆ ՓԻ ԱՐ ԱՍՈՑԻԱՑԻԱ». ՀԱՅԿԱԿԱՆ ՓԻ ԱՐ ԱՍՈՑԻԱՑԻԱ. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
  8. «Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
  9. One, Studio. «ՀՀ ՊՆ ՌՀ-ի թանգարանում ցուցադրվում է Արծրուն Հովհաննիսյանի պատրաստած զենքը». www.yerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  10. Ռազմարվեստի զարգացումը 20-րդ դարում, հեռանկարները, Երևան, ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտ, Երևան 2017 թ., էջ 535-544; ՌԱԶՄԱՐՎԵՍՏ, Հատոր Երկրորդ, Ցամաքային ճեղքում, Երևան, Ոսկան Երևանցի։ Հեղինակային հրատարակություն 2020թ., էջ 70-86։
  11. ՌԱԶՄԱՐՎԵՍՏ, Հատոր Առաջին, Օդային գերակայություն, Երևան, Զանգակ։ Հեղինակային երկրորդ հրատարակություն 2017 թ., էջ 274-280։
  12. ՌԱԶՄԱՐՎԵՍՏ, Հատոր Երկրորդ, Ցամաքային ճեղքում, Երևան, Ոսկան Երևանցի։ Հեղինակային հրատարակություն 2020թ., էջ 909-1123։
  13. The Six rules of breaking air defense tested in the Middle East. The Countries and peoples of the near and Middle East. volume XXXII, part 2. Yerevan. 2019. p. 325-334.
  14. Ա.Հովհաննիսյան։ Օդային գերակայություն, Երևան 2010թ. ՔՀԻ, Էջ 220-222.
  15. Անօդաչու թռչող սարքերի կիրառության հեռանկարները մեր տարածաշրջանում. «21-րդ ԴԱՐ», # 1, 2010, էջ 60-72
  16. Hovhannisyan, Artsrun (19 January, 2021). «Influence of Aerial Combat on the Development of AFV». Indian Defence Review (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
  17. «Yerevan, Antares, 2005». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  18. «Yervan, Antares, 2005» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
  19. «Ереван, Авиамания, 2006». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  20. «Ереван, А. О., 2009». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  21. «Ереван, Институт политических исследований, 2010». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  22. «Ереван, Институт политических исследований, 2010» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
  23. «Ереван, Авт. публ., 2010». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  24. «Ереван, А. О., 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  25. «Ереван, Авт. публ., 2013» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
  26. «Երևան, ՀՀ ԳԱԱ ՊԻ, 2015» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
  27. Noravank, «21-st century», # 1, 2010թ.
  28. Norabank, «21-st century», # 3, 2010թ
  29. Ադրբեջանի Ռազմարդյունաբերության Ձեռքբերումները
  30. «"Modern Eurasia ". I(1). 2012» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
  31. «The new problems of militarization in Asia and the American new militarization. «Modern Eurasia», II(2), 2013, page 81 — 98» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
  32. 21-й ВЕК. 1/2014, стр 33-59(չաշխատող հղում)
  33. «21-й ВЕК. 4/2014, стр 31-47» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  34. «ГИБРИДНЫЕ ВОЙНЫ: ТРАДИЦИИ И НОВАЦИИ» (PDF).