Շամրյան եղբայրներ տպարան
«Շամրյան եղբայրներ» տպարանը հիմնադրվել է Մադրասում 1812 թվականին Նազար Շամրյանի կողմից[1]։
Շամրյան եղբայրներ տպարան | |
---|---|
Գտնվում է | Մադրաս |
Հիմնվել է | 1812 |
Հիմնել է | Շամրյան Նազար |
Առաջին տպված գիրք | «Ողբերգություն Վերայ Մահուան Յուլիոս Կեսարուսի» |
Ներկա վիճակ | Չգործող |
Պատմություն
խմբագրելՆազար Շամրյանը տպարանի անունը կնքել է իր որդիների` Հակոբի և Հովսեփի անուններով։ Տպարանը շատ կարճ կյանք է ունեցել՝ ընդամենը մեկ տարի։ Սակայն պետք է արձանագրել, որ տպագրական արվեստի տեսակետից Շամրյան եղբայրների տպարանը անհամեմատ ավելի ժամանակակից էր, քան նախորդները։ Տպագրությունը կատարվել է խնամքով ու մաքուր, տառերը՝ պարզ ու հստակ, վրիպակները՝ քիչ։
Հրատարակություններ
խմբագրելՇամրյանների տպարանը տվել է ընդամենը երկու հրատարակություն, երկուսն էլ թարգմանություն օտար լեզուներից։ Առաջին հրատարակություն՝ Վոլտերի «Ողբերգություն Վերայ Մահուան Յուլիոս Կեսարուսի» թատերագրությունն է` թարգմանված անգլերենից, (1812)։ Երկրորդը` ֆրանսիացի նշանավոր առակախոս Քլարիս Ֆլորիանի «Նումայ Պոմպիլիոս» պատմա-բարոյախոսական վեպի թարգմանությունը` ֆրանսերենից։ Պետք է ենթադրել, որ ինքնուրույն երկեր չունենալով, տպարանը հարկադրված է եղել գոհանալու միայն թարգմանություններով։ Դա էլ է կարճ տևել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ռաֆայել Իշխանյան (1981). Հայ գիրքը։ 1512-1920. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ. էջեր 154.