Սֆալերիտ
Սֆալերիտ (հունարեն՝ ocpaXepoQ — անկայուն, խաբուսիկ), ցինկախաբ, սուլֆիդների կարգի միներալ, քիմիական կազմությունը՝ ZnS (67,1% Zn և 32,9% Տ), իզոմորֆ խառնուրդներ՝ Fe, Mn, Cd, Ge, Jn, Co, Hg։ Fe-ով հարուստ տարբերակները կոչվում են մարմատիտ, իսկ անգույն և թույլ գունավորվածները՝ կլեյոֆան։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային, հեքսագոնային է։ Հանդիպում է հատիկավոր ագրեգատների կամ բյուրեղների ձևով։ Անխառնուրդ սֆալերիտը անգույն է։ Կարծրությունը՝ 3,5—4, խտությունը՝ 3900—4100 կգ/մ³։ Առաջանում է հիդրոթերմալ, ինչպես նաև նստվածքային հանքավայրերում։ Սֆալերիտի ցինկի հիմնական հանքանյութն է։
Սֆալերիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | ZnS |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 2.CB.05a[1] |
Բյուրեղային համակարգ | Խորանարդային համակարգ |
Ենթակատեգորիա | sphalerite mineral group?[2][3] և սուլֆիդներ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ mineralienatlas
- ↑ Kivet (фин.) — Helsinki: Werner Söderström Osakeyhtiö, 2000. — P. 38. — ISBN 978-951-0-31579-8
- ↑ Back M. E., Mandarino J. A., Fleischer M. Fleischer’s Glossary of Mineral Species 2014 — 11 — Tucson: The Mineralogical Record, 2014.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 220)։ |