Շահին Ֆերմանյան
Շահին Կարապետի Ֆերմանյան (1884, Սիս, Կոզանի գավառ, Ադանայի նահանգ- 1937), հայ ատամնաբույժ։
Ծնվել է | 1884 |
---|---|
Ծննդավայր | Սիս, Կոզանի գավառ, Ադանայի նահանգ |
Մահացել է | 1937 |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ատամնաբույժ |
Զավակներ | Բյուզանդ Ֆերմանյան |
Ծնողներ | Կարապետ Ֆերմանյան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1884 թվականին Ադանայի նահանգի Կոզանի գավառի Սիս քաղաքում՝ Կարապետ էֆենդի Ֆերմանյանի ընտանիքում։ Ատանաբուժությունը սովորել է մի էվերեկցի ատամնաբույժի մոտ։ 1912 թվականին ամուսնացել է և 1913 թվականին ունեցել որդի Բյուզանդին։
1915 թվականի ընդհանուր տեղահանության ժամանակ աքսորվել է Հալեպ։ Հետագայում որոշ ժամանակ մնացել է Գասթոնում, ապա՝ Համայում։ Ողջ է մնացել իր մասնագիտության շնորհիվ։ 1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, վերադարձել է Սիս։ Սիսի տեղահանությունից հետո գաղթել է Ադանա, այստեղից անցել է Բեյրութ, հետո՝ Բեյրութից 20 կմ հյուսիս գտնվող Ջունի ծովափնյա ավանը, ապա՝ Լիբանանի Բեքաայի հովտի Թաալաբայա գյուղը։
Մահացել է 1937 թվականին՝ 53 տարեկանում։ Թաղվել է Լիբանանի Բեքաայի նահանգի կենտրոն Զահլե քաղաքում։ 1948 թվականի դրությամբ որդին՝ Բյուզանդ Ֆերմանյանը, անվանի ատամնաբույժ էր։
Գրականություն
խմբագրել- Քէլէշեան Միսաք, ՍիսՄատեան, Պէյրութ, 1949։
Աղբյուր
խմբագրելՀարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։