Շահգյալդի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքի 30 կմ հյուսիս, Վանա լճի արևելյան ափից 1 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Շահգյալդի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառԹիմարի գավառ
Այլ անվանումներՇախգելդի, Շախգիլդի, Շահագալդի, Շահգալդի, Շահգելդի, Շահկելտի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Շահգյալդի (Աշխարհ)##
Շահգյալդի (Աշխարհ)

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Ըստ ավանդության, երբ պարսից շահը հարձակվել է գյուղի վրա, բնակիչները բացականչել են «շահ գյալդի» (շահը եկավ), որի համար էլ գյուղը կոչվել է Շահգալդի։

Պատմություն

խմբագրել

Բնակիչները մասնակցել են 1915 թվականի Վանի ինքնապաշտպանական կռիվներին։ Կենդանի մնացեծները գաղթել են Արևելյան Հայաստան, որից հետո գյուղն ամայացել է։

Բնակչություն

խմբագրել

XX դարի սկզբին ուներ 20 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Շահգյալդին ուներ Ս. Ստեփանոս անունով եկեղեցի։

Կրթություն

խմբագրել

Գյուղում գործում էր հայակական վարժարան։

Գրչություն

խմբագրել

Միջին դարերում եղել է գրչության կենտրոն[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Վանի նահանգի Հեքյարիի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 55

Աղբյուրներ

խմբագրել