Բացել գլխավոր ցանկը

Շախմատային Հայաստան - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պարբերականը։ Հրատարակվում է Երևանում 1972-ի հունվարից։

«Շախմատային Հայաստանի» հիմնադիրն ու հրատարակիչը Գագիկ Հովհաննիսյանն է։ Սկզբնական շրջանում ամենամսյա հանդես էր, իսկ վերջին տարիներին լույս է տեսնում որպես շաբաթաթերթ։

Լուսաբանում է հանրապետության շախմատային կյանքը, Հայաստանի և սփյուռքահայ, ինչպես նաև աշխարհի առաջնակարգ շախմատիստների նվաճումներն ու ստեղծագործությունները, մշտապես զետեղվում են խնդիրներ և էտյուդներ[1]։

Հայաստանում հրատարակվող շախմատային միակ պարբերականն է։


ԱղբյուրներԽմբագրել

  1. Ռ.Շառոյան, Գ.Հակոբյան (2007)։ Շախմատի համահայկական հանրագիտարան։ Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ։ էջ էջ 95 

Արտաքին հղումներԽմբագրել