Աղասի Շաբոյան
(Վերահղված է Շաբոյան Աղասիից)
Աղասի Համբարձումի Շաբոյան (հունվարի 6, 1921, Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ - հուլիսի 7, 2004, Գյումրի, Հայաստան), պարուսույց։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961)։
Աղասի Շաբոյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1921 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ |
Մահացել է | հուլիսի 7, 2004 (83 տարեկան) |
Մահվան վայր | Գյումրի, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Մասնագիտություն | պարուսույց |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԱղասի Շաբոյանը ծնվել է Ալեքսանդրապոլում։ 1941 թվականից եղել է Լենինականի ֆիլհարմոնիայի մենակատար և բալետմայստեր, 1949-1951 թվականներին՝ երկաթուղայինների Սևյանի անվան մշակույթի պալատի (1951 թվականին՝ տնօրեն) երգի-պարի (նկարահանվել է «Շիրակի մեղեդիները» ֆիլմում, 1965), 1951 թվականից՝ «Շիրակ» (2000 թվականից՝ Շաբոյանի անվան) ժողովրդական պարի անսամբլների գեղարվեստական ղեկավար։
Շաբոյանը ղեկավարել է Շիրակի, Ջավախքի պարային անսամբլներ, ստեղծել պարարվեստի իր դպրոցը[1]։
Բեմադրած պարեր
- «Հովիվների պարը»
- «Նազպար»
- «Քոչարի»
- «Շորորա»
- «Գյումրվա հարսանիք»
- «Ալագյազ»
Սյուիտ
- «Փառք հայրենիքին»
Պարային բեմավորումներ
- «Կոմիտաս»
- «Երազ տեսա»
- «Ցնծություն»
Պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961)
- Գյումրիի պատվավոր քաղաքացի (1996)
- Մովսես Խորենացու մեդալ (1999)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.