Ն․ Բարաթաշվիլու դամբանի վերա

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Ն․ Բարաթաշվիլու դամբանի վերա», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից։ Այն հայտնի է նաև «Մխիթարությո՜ւն, սգավոր Վրաստան․․․» անվանումով[1]։

Ն․ Բարաթաշվիլու դամբանի վերա
Տեսակբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էապրիլի 25, 1893
ՀրատարակչությունՄուրճ
ԹարգմանիչԱխնազարով
ՎիքիդարանՆ․ Բարաթաշվիլու դամբանի վերա

Ստեղծման պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս ստեղծագործությունը գրել է 1893 թվականի ապրիլի 25-ին։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում համար 19-ի 31-ում պահպանվում է ինքնագիր՝ հետևյալ ծանոթությամբ․ «Կարդացված ապրիլի 25-ին»[1]։

Առաջին անգամ տպագրվել է«Մուրճ» ամսագրում, 1893 թվականին։ Արտատպվել է «Մուրճից»։ Թումանյանը, լինելով «Մուրճ» ամսագրի ներկայացուցիչ, այս բանաստեղծությունը կարդացել է վրացի բանաստեղծ Ն․ Բարաթաշվիլու շիրիմը Գանձակից Թիֆլիս տեղափոխելու սգո արարողության ժամանակ։ Նույն ժամանակ բանաստեղծությունը թարգմանված տարբերակով կարդացել է հանձնաժողովի ներկայացուցիչ Ախնազարովը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ն․ Բարաթաշվիլու դամբանի վերա
  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 643.