Իգոր Նևերով (ռուս.՝ И́горь Святосла́вович Неве́ров, հունիսի 20, 1956(1956-06-20), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական դիվանագետ։ 2018 թվականի սեպտեմբերի 29-ից Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ[1]։

Իգոր Նևերով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 20, 1956(1956-06-20) (67 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
 
Պարգևներ
Պատվո շքանշան և Բարեկամության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1978)։ 1978 թվականից սկսել է զբաղվել դիվանագիտական գործունեությամբ։

  • 1978-1984 թվականներին՝ ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանատան կցորդ։
  • 1984-1987 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի աշխատակից։
  • 1987-1992 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպանության երկրորդ քարտուղար, ապա ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան։
  • 1992-1994 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի ռազմաքաղաքական խնդիրների բաժնի ղեկավար։
  • 1994-1998 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 1998-2002 թվականներին՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական։
  • 2002 թվականի սեպտեմբերից-2009 թվականի սեպտեմբերը՝ Ռուսաստանի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն։
  • 2004 թվականի սեպտեմբերի 13-ից-2010 թվականի փետրվարի 16-ը՝ Ռուսաստանի ԱԳՆ կոլեգիայի անդամ[2][3]։
  • 2009 թվականի սեպտեմբերի 4-ից-2014 թվականի մայիսի 7-ը՝ Շվեդիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան[4][5]։
  • 2014 թվականի մայիսի 12-ից՝ Ռուսաստանի ԱԳՆ Երկրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն[6]։
  • 2014 թվականի օգոստոսի 11-ից՝ Ռուսաստանի ԱԳՆ կոլեգիայի անդամ[7]։
  • 2018 թվականի սեպտեմբերի 29-ից՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ[1]։

Ընտանիք խմբագրել

Կինը՝ Ելենա Նևերովը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում անգլերենի դասախոս է։ Նրանք ունեն երկու դուստր։

Պարգևներ խմբագրել

  • Բարեկամության շքանշան (2009 թվականի օգոստոսի 18)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա դիվանագիտական ծառայության համար[8]։
  • Պատվո շքանշան (2016 թվականի օգոստոսի 26)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[9]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

Արտակարգ և լիազոր դեսպան (2008 թվականի հուլիսի 28)[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Игорь Неверов стал начальником Управления Президента по внешней политике». РИА Новости (ռուսերեն). 20180929T1352+0300Z. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. «Распоряжение Президента РФ от 13.09.2004 № 419-рп «О членах коллегии Министерства иностранных дел Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  3. «Распоряжение Президента РФ от 16.02.2010 № 99-рп «О членах коллегии Министерства иностранных дел Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. Указ Президента РФ от 4.09.2009 № 1012 «О назначении Неверова И.С. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Швеция»
  5. «Указ Президента РФ от 07.05.2014 № 306 «О Неверове И.С.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  6. НЕВЕРОВ ИГОРЬ СВЯТОСЛАВОВИЧ. Приказом по Министерству иностранных дел Российской Федерации назначен директором Второго Европейского департамента
  7. Распоряжение Президента РФ 11.08.2014 № 258-рп «О членах коллегии Министерства иностранных дел Российской Федерации»
  8. Указ Президента Российской Федерации от 18.08.2009 № 942 «О награждении государственными наградами Российской Федерации работников Министерства иностранных дел Российской Федерации» Արխիվացված 2013-11-11 Wayback Machine
  9. Указ Президента Российской Федерации от 26 августа 2016 № 432 «О награждении государственными наградами Российской Федерации»
  10. Указ Президента РФ от 28.07.2008 № 1132 «О присвоении Неверову И.С. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել