Նրբախոտ թելատերև

բույսերի տեսակ
Նրբախոտ թելատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Խաչածաղկավորներ
Տեսակ Նրբախոտ թելատերև
Լատիներեն անվանում
Leptaleum filifolium


Նրբախոտ թելատերև (լատին․՝ Leptaleum filifolium), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

3-15 սմ բարձրության միամյա խոտաբույս է։ Ցողունը հիմքից չռված է։ Տերևները գծային են, թելանման, ամբողջական կամ փետրաձև բաժանված 3-5 մասերի։ Ծաղիկները քառատիպ են, պսակաթերթերը՝ սպիտակ կամ թեթևակի վարդագույն։ Պատիճները գծային են, տափակած, դժվար բացվող, 15-30 մմ երկարության և 2-3 մմ լայնության։ Սերմերը բազմաթիվ են, երկարավուն, երկշար[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Երևանի (Ուրծի և Երախի լեռներ, Վեդի, Երասխ, Արարատ) ֆլորիստիկական շրջանում։ Ընդհանուր արեալը ընդգրկում Արևելյան Նախակովկասը, և Նախիջևանը, ինչպես նաև Հարավարևմտյան և Միջին Ասիան[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է հիմնականում ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1100 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ, խճոտ լանջերին, կիսանապատային բուսականության կազմում։ Ծաղկում է ապրիլին, պտղաբերում՝ մայիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքիի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նրբախոտ թելատերև» հոդվածին։