Նրանք պատրաստված են մսից

«Նրանք պատրաստված են մսից» (անգլ.՝ They're Made Out of Meat), Տերի Բիսոնի պատմվածքը, որն առաջադրվել է «Նեբյուլա» մրցանակին[1]։ Առաջին անգամ տպագրվել է «Omni» ամսագրում 1991 թվականին[2]։ Պատմվածքն ամբողջությամբ երկու կերպարների երկխոսություն է, իսկ Բիսոնի վեբ-կայքում կա դրա թատերական տարբերակը[3]։ Պատմվածքի կինոադապտացիան Սիեթլի «Գիտական ֆանտաստիկայի թանգարան» կինոփառատոնում գրան-պրի է ստացել[4]։

Նրանք պատրաստված են մսից
անգլ.՝ They're Made Out of Meat
ՀեղինակՏերի Բիսոն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակված էSense of Wonder: A Century of Science Fiction?
Հրատարակման տարեթիվ1991
Թվային տարբերակterrybisson.com/theyre-made-out-of-meat-2/

Սյուժե խմբագրել

Պատմվածքը կառուցված է մսի մասին երկու էակների երկխոսության ձևով։ Այդ երկու հերոսները բանական էակներ են, որոնք կարողանում են շարժվել ավելի արագ, քան լույսը։ Նրանք կատարում են «տիեզերքի այդ կվադրանտի բոլոր բանական ռասաների կամ այլ էակների հետ կապվելու, ողջունելու ու գրանցելու» առաջադրանքը։ Բիսսոնի բնագրային տեքստը նրանց բնութագրում է որպես պրոյեկցիոն էկրանի վրա «երկու կայծ, որոնք լուսատտիկների պես ճախրում էին աստղերի մեջ»։ Նրանք կարճ ժամանակ մնում են իրենց արտասովոր բացահայտման՝ կյանքի ածխածնային ձևի վրա, որը նրանք անվստահորեն կոչում էին «մտածող միս»։ Էակները որոշում են «ջնջել գրառումները և մոռանալ այդ ամենի մասին»՝ Արեգակնային համակարգը նշելով որպես «ամայի»[5]։

Հավելյալ տեղեկություններ խմբագրել

  • 1993 թվականին պատմվածքն ընդգրկվել է ««Արջերը բացահայտում են կրակը» և այլ պատմություններ»[6] անթոլոգիայում և մեծ տարածում է գտել համացանցում, որը Բիսսոնը «հրապուրիչ» է համարում[5]։ Նրան մեջբերում էին ճանաչողական, տիեզերագիտական և փիլիսոփայական ստեղծագործություններում[7][8][9]։
  • 2006 թվականին պատմվածքի էկրանավորումը հաղթել է Սիեթլում անցկացված «Գիտաֆանտաստիկ ժանրի կարճամետրաժ ֆիլմերի» փառատոնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Locus Index to SF Awards: 1992 Nebula Awards Արխիվացված 2011-06-05 Wayback Machine
  2. Տերի Բիսոն (ապրիլ 1991). «They’re Made Out of Meat». «Omni».
  3. Биссон, Терри. «They’re Made out of Meat» (пьеса) Արխիվացված 2010-02-13 Wayback Machine. «Terry Bisson SF Story Showcase».
  4. Science Fiction Short Film Festival Winners Announced. «Science Fiction Museum and Hall of Fame»
  5. 5,0 5,1 Տերի Բիսոն. «They’re Made out of Meat» Արխիվացված 2008-04-08 Wayback Machine. «Terry Bisson SF Story Showcase»
  6. Биссон, Терри (ноябрь 1993). «Bears Discover Fire and Other Stories», 1st (твёрдая обложка), Нью-Йорк, NY: Tor. ISBN 978-0312854119.
  7. Boden, Margaret A. (2006). «16.v.d», Mind As Machine: A History of Cognitive Science. Oxford University Press, 1386. ISBN 0199292388.
  8. Wolff, Milo (2003). «55: Cosmology, the Quantum Universe, and Electron Spin», in Richard L. Amoroso et al. (eds.): Gravitation and Cosmology: From the Hubble Radius to the Planck Scale, Fundamental Theories of Physics, Vol. 126. Netherlands: Springer, 517—524. DOI:10.1007/0-306-48052-2_55. ISBN 978-1-4020-0885-6.
  9. McGinn, Colin (5 1999). «Mysterious Flame: Conscious Minds in a Material World». New York, NY: Basic Books. ISBN 0465014224.

Արտաքին հղումներ խմբագրել