Լայմոնիս Մարտինովիչ Վացզեմնիեկս (լատիշ․՝ Laimonis Vāczemnieks, ապրիլի 5, 1929(1929-04-05), Ռիգա, Լատվիական Հանրապետություն - դեկտեմբերի 18, 1998(1998-12-18), Ռիգա, Լատվիա), լատվիացի բանաստեղծ, արձակագիր, կինոսցենարիստ։

Լայմոնիս Վացզեմնիեկս
Ծնվել էապրիլի 5, 1929(1929-04-05)
ԾննդավայրՌիգա, Լատվիական Հանրապետություն
Վախճանվել էդեկտեմբերի 18, 1998(1998-12-18) (69 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիա
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուլատվիերեն
Քաղաքացիություն Լատվիա
Ստեղծագործական շրջան1953-1998
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Լայմոնիս Վացզեմնիեկսը ծնվել է 1929 թվականին Ռիգա քաղաքում, ծառայողի ընտանիքում։ 1959 թվականից եղել է ՍՄԿԿ անդամ։ Ապրել և ստեղծագործել է Ռիգայում։ Առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1953 թվականին։ Պատանի ընթերցողների համար գրել է մի շարք գրքեր։ Ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով, հայերեն է թարգմանվել նրա «Փնտրեք մայրիկին» վիպակը, «Անցյալի հետախույզները» գործի են անցնում պատմվածքը։ «Փնտրեք մայրիկին» վիպակը 1962 թվականին արժանացել է մանկա-պատանեկան գրական մրցանակի[1]։

Երկեր խմբագրել

  • Ամռանը գյուղում, 1958
  • Ջերմ ձեռքեր (Siltās rokas), Ռիգա, 1961
  • Խոր ձմեռ, 1962
  • Լուսնային առաջին ուղևորությունը (Mēnestiņa pirmais ceļojums, Ռիգա, 1961, (ռուսերեն, 1965)
  • Kad apses tvīkst, Ռիգա, 1966
  • Լիվսուլայի տղերքը, 1966
  • Հին Օստերի գաղտնիքը (Veco vraku noslēpums), Ռիգա, 1973
  • Լիվսուլայի տղերքը, Մոսկվա, 1971
  • Տաք պատառ, Ռիգա, 1971

Ֆիլմեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հանուն բարեկամության, «Բալթիական առավոտ», լատվիական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, 1983

Արտաքին հղումներ խմբագրել