Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նվեր Սուրենի Թորոսյան (1962, հունվարի 1, Ապարանի շրջան, Արագած (Ապարանի տարածաշրջան) գյուղ/ հասարակական գործիչ, գործարար, տեխնիկական գիտությունների թեկնածու (15.01.2008 թ.), Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային ակադեմիայի գեներալ-մայոր (1999 թ.), Կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ (2008 թ.), Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2001 թ.), բարեգործ։

Նվեր Թորոսյան
Ծնվել էհունվարի 1, 1962(1962-01-01) (62 տարեկան)
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունհասարակական գործիչ

Կրթություն խմբագրել

1979 թ. ավարտել է Արագած (Ապարանի տարածաշրջան) գյուղի Դերենիկ Դեմիրճյանի անվան միջնակարգ դպրոցը, 1984 թ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը, 1999 թ. Մոսկվայի Լազարյանների անվան արևելագիտության ինստիտուտի միջազգային դիվանագիտության ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

1985-1986 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում։ 1979-1980 թթ-ին եղել է Աշտարակի թիվ 2 շարժական մեքենայացված շարասյան բանվոր։ 1984-1985 և 1986-1997 թվականներին աշխատել է Ապարանի շրջկոոպում։ 1984-1988 թթ-ին եղել է տնտեսագետ, 1988-1989 թթ-ին պլանտնտեսագիտական բաժնի պետ, 1989-1997 թթ-ին վարչության նախագահի տեղակալ։

Հասարակական գործունեությունը խմբագրել

1999 թ-ին Երևանում հիմնել է "Եվրասիա" բարեգործական միությունը։ 2000 թ-ին ընտրվել է "Նոբելյան դասախոսություններ-100" միջազգային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմակերպական կոմիտեի անդամ։ 2002 թ-ին նշանակվել է Միջազգային հայ կազակական միավորման գլխավոր շտաբի պետ, 2008 թ-ին ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի Հայաստանի ազգային ներկայացուցչության կենտրոնի տնօրեն։

Բարեգործական գործունեությունը խմբագրել

Մասնակցել ու մասնակցում է տարբեր բարեգործական միջոցառումների Հայաստանում ու Արցախում։ Մի շարք ծրագրերի ու գրքերի հրատարակության հովանավոր է։

Պարգևատրվել է խմբագրել

  • ՀՀ ՊՆ "Մարշալ Բաղրամյան" գերատեսչական մեդալով (1997 թ.),
  • Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային ակադեմիայի Անբասիր ծառայության 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի գերատեսչական մեդալներով,
  • Ռուսաստանի Կազակական միավորումների նախագահության "Նիկոլայ Երկրորդ" գերատեսչական մեդալով։
  • ԼՂՀ ներքին գործերի նախարարի հրամանով պարգևատրվել է անհատական զենքով (03.07.2003 թ.)։

Գրականություն խմբագրել

  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան, 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ։ Երևան, 2009 թ., էջ 665-666։