Նվեր Սարգսյան

հայ գործարար

Նվեր Սարգսյան, (փետրվարի 23, 1983(1983-02-23), Չարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործարար, Մոսկվայի «Կիլիկիա» գործարար ակումբի հիմնադիր և համակարգող[1]։

Նվեր Միքայելի Սարգսյան
Դիմանկար
«Կիլիկիա» գործարար ակումբի հիմնադիր
Ծնվել է23 փետրվարի 1983
ԾննդավայրՀայաստան, Չարենցավան
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ, Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունգործարար
Գործունեությունգործարար, ՏՏ, լոգիստիկայի և բիզնես ոլորտի ընկերությունների հիմնադիր

Կենսագրություն խմբագրել

Նվեր Միքայելի Սարգսյանը ծնվել է 1983 թվականի փետրվարի 23-ին՝ ՀՀ Չարենցավան քաղաքում։ Սովորել է Չարենցավանի Եղ․Չարենցի անվան թիվ 5 դպրոցում։ 1999-2001 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում։ 2001-2005 թվականներին ուսումը շարունակել է Մ․Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետում։ 2003 թվականին Նվեր Սարգսյանը մի խումբ համախոհների հետ հիմնել է Մ․Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հայ ուսանողական ասոցիացիան[2]։ Եղել է ասոցիացիայի առաջին նախագահը։

Ամուսնացած է, ունի երեք դուստր։

Գործունեություն խմբագրել

Նվեր Սարգսյանը 2008 թվականից ծավալում է բիզնես-ոլորտի գործունեություն։ Հիմնել է ընկերություններ ՏՏ, լոգիստիկայի և բիզնես խորհրդատվության ոլորտներում[3]։ 2014 թվականի նոյեմբերի 22-ին Նվեր Սարգսյանի նախաձեռնությամբ Մոսկվայում հիմնադրվել է աշխարհում ամենամեծ, առաջին հայկական «Կիլիկիա» (Cilicia) բիզնես ակումբը[4], որին անդամակցում են ձեռներեցներ աշխարհի տարբեր երկրներից՝ տարեկան 10 հազար ԱՄՆ դոլար ներդրումով։ 2017 թվականին բացվել է բիզնես ակումբի մասնաճյուղը Երևանում[5]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել