Նվարդի ալբոմից
«Նվարդի ալբոմից», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից` գրված 1917 թվականին[1]։
Նվարդի ալբոմից | |
---|---|
Ժանր | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1917 |
Հրատարակվել է | 1921 |
Վիքիդարան | Նվարդի ալբոմից |
Պատմություն
խմբագրելՀովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1917 թվականի հոկտեմբերի 27-ին։
Նվարդի ալբոմը և դրա մեջ գտնվող ինքնագիրը պահվում է Թումանյանի ընտանեկան արխիվում, վերնագրված`«Իմ Արուսյակին», հետևյալ ծանոթագրությամբ. «Ու աղջիկներիցս ամեն մեկը մի աստղ ընտրեց կամ համաստեղություն. Նվարդն էլ ընտրեց Վեներան, Լուսաստղը, Արուսյակը»։ Նաև նույն տեղում պահվում է Թումանյանի դուստր Աշխենի արտագրած մեկ օրինակ[1]։
Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1921 թվականին «Գեղարվեստ» ամսագրի № 7-ում «Նվարդի ալբոմից» վերնագրով (էջ 66), այնուհետև` Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 189)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Գեղարվեստ» ամսագրից[1]։