Քևին Նվանկվոր (անգլ.՝ Kevin Nkem Nwankwor, օգոստոսի 15, 1976(1976-08-15), Issele-Uku, Aniocha North, Դելտա, Նիգերիա), ծնունդով նիգերիացի կինոդերասան, կինոռեժիսոր և պրոդյուսեր, ով լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել որպես «Ներքին թշնամի» (Enemy Within) և «Մոր սերը» (A Mother's Love) կինոնկարների սցենարիստ ու պրոդյուսեր, ֆիլմեր, որոնք ընտրական փուլը հաղթահարելով՝ մրցութային ցուցադրության են ներկայացվել Գվինեթ կենտրոնի և Մարբելայի միջազգային կինոփառատոներում (Gwinnett Center Film Festival and Marbella International Film Festival)[1]:

Քևին Նվանկվոր
Ծնվել էօգոստոսի 15, 1976(1976-08-15) (47 տարեկան)
ԾննդավայրIssele-Uku, Aniocha North, Դելտա, Նիգերիա
ԿրթությունFederal University of Technology Owerri? և Նյու Յորքի կինոակադեմիա
Քաղաքացիություն Նիգերիա
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID ID 5442474

Կենսագրություն խմբագրել

Քևինը ծնվել է Նիգերիայի Դելտա նահանգի Իսելե Ուկվու քաղաքում, որտեղ էլ տարրական ու միջնակարգ կրթություն է ստացել։ 2000 թվականին ավարտել է Օվերիի դաշնային տեխնոլոգիական համալսարանը՝ ստանալով նախագծերի կառավարման բակալավրի աստիճան։ Համալսարանում սովորելու տարիներին, ուսմանը զուգահեռ, նկարահանվել է նոլիվուդյան «Թշնամիներ» (Enemies) և «Անսիրտը» (Heartless) ֆիլմերի գլխավոր դերերում՝ ընկերակցելով ճանաչված դերասաններ Քանայո Օ Քանայոյին, Սեյնթ Օբիին, Էուչարիա Անունոբիին։ Նա նաև ստեղծել է «Երկնային թատրոն» («The Heavenly Theater») անվանումը կրող քրիստոնեական դրամատիկական թատերախումբ, միաժամանակ գրել է կարճ պիեսներ (In The Den of Agbalakwem I & II, Ashes of Regret)[2]:

2008 թվականին Քևինը տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բնակություն հաստատել Ատլանտայում, շարունակել ուսումնառությունը, ստացել մարքեթինգի, բիզնեսի կառավարման մագիստրոսի, հետագայում՝ Նյու Յորքի կինոակադեմիայից՝ նաև կինոարտադրության բնագավառում գեղարվեստի մագիստրոսի աստիճան։ «Ներքին թշնամի» (Enemy Within) և «Մոր սերը» (A Mother's Love) կինոնկարների ստեղծմանը որպես սցենարիստ ու պրոդյուսեր մասնակցելուց հետո նա ձեռնամուխ է եղել իր առաջին ռեժիսորական աշխատանքին՝ «Գայթակղելով ճակատագրին» (Tempting Fate) ֆիլմի նկարահանմանը (ֆիլմը ներկայացվել է համաաֆրիկյան կինոփառատոնում և ամերիկյան Indie Fest-ում)[3]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • In The Den of Agbalakwem I (1996) (սցենարիստ)
  • In The Den of Agbalakwem II (1996) (սցենարիստ)
  • Enemies (1997) (դերասան)
  • Heartless (1997) (դերասան)
  • Ashes of Regret (1998) (սցենարիստ)
  • Enemy Within (2012) (սցենարիստ, պրոդյուսեր)
  • A Mother's Love (2012) (սցենարիստ, պրոդյուսեր)
  • Tempting Fate (2015) - (սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր)[4][5][6]
  • Muna (2019) (ռեժիսոր և պրոդյուսեր)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «INTERNATIONAL FILM COMPANY SEEKS DISTRIBUTION FOR NEW INDIE FILM». Washington NewsWorld. 2014 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  2. «Meet Kevstel». Kevstel Group. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  3. «Award Winning "Tempting Fate" Film Director Kevin Nkem Nwankwor (KNN) makes his Director's». NewsWire. 2015 թ․ հունվարի 27. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  4. staff (2015 թ․ հուլիսի 3). «Tempting Fate Hits the Cinema». This Day. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  5. Arrogundade, Funsho (2015 թ․ հուլիսի 15). «Ramsey Nouah dazzles in Hollywood/Nollywood flick, 'Tempting Fate'». P.M. News. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  6. Ehi James, Osaremen (2015 թ․ փետրվարի 9). «RAMSEY NOUAH, KEVIN NWANKWOR 'TEMPTING FATE' IN NEW FLICK». Nigeria Films. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Քևին Նվանկվոր Internet Movie Database կայքում