Նուցա Բուզալաձե
Նուցա Բուզալաձե (վրաց.՝ ნუცა ბუზალაძე, հունվարի 28, 1997, Թբիլիսի, Վրաստան), վրացի երգիչ-երգահան։ Ներկայացրել է Վրաստանը Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում։
Նուցա Բուզալաձե | |
---|---|
Բնօրինակ անուն | վրաց.՝ ნუცა ბუზალაძე |
Ծնվել է | հունվարի 28, 1997 (27 տարեկան) Թբիլիսի, Վրաստան |
Երկիր | Վրաստան |
Մասնագիտություն | երգչուհի |
Nutsa Buzaladze Վիքիպահեստում |
Վաղ և անձնական կյանք
խմբագրելԲուզալաձեն ծնվել է Թբիլիսիում[1] բայց մեծացել է Թուրքիայում[2]։ 5 տարեկանից հանդես է եկել մանկական խմբի կազմում, իսկ հետագայում եղել է մեկ այլ անսամբլի գլխավոր վոկալիստ և կիթառահար։ Սկսել է դաշնամուրի դասեր հաճախել 8 տարեկանից[3]։
Բուզալաձեն ապրել է Լոս Անջելեսում, որտեղ երաժշտական փորձ է ձեռք բերել, ինչպես նաև Դուբայում, որը 2024 թվականի դրությամբ նրա մշտական բնակության վայրն է[1][4]։
Կարիերա
խմբագրելԲուզալաձեն որպես մենակատար իր կարիերան սկսել է 2011 թվականին, երբ մասնակցել է Georgia's Got Talent-ին։ 2014 թվականին գրավել է միջազգային ուշադրությունը՝ ներկայացնելով Վրաստանը Լատվիայի Յուրմալայում անցկացված New Wave երաժշտական փառատոնում, որտեղ հաղթել է։ Հետագա տարիներին մասնակցել է The Voice of Turkey և Two Stars Georgia մրցույթներին, ինչպես նաև Your Face Sounds Familiar և Dancing with the Stars մրցույթների վրացական տարբերակներում։ Համագործակցել է թուրք երգչուհի Հադիսեի հետ, որը նաև հանդես է եկել որպես նրա մարզիչ The Voice of Turkey-ում[1][5]։
2017 թվականին Բուզալաձեն թողարկել է «White Horses Run» երգը, որով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Եվրատեսիլ 2017 երգի մրցույթի Վրաստանի ազգային ընտրությունում[6]։ 2019 թվականին Բուզալաձեն թողարկել է իր դեբյուտային «Nutsa22» ալբոմը, որը պարունակում է վրացական երգերի շապիկներ և օրիգինալ անգլերեն ստեղծագործություններ. դրան հաջորդել է նրա «Gelodebi» բեկումնային հիթը[4]։ Կարճ ժամանակ անց Ռուսաստանում թողարկել է իր հաջորդ սինգլը։
2020 և 2021 թվականներին մասնակցել է All Together Now Russia-ին[1]։ Ելույթ է ունեցել Դուբայի «Համաշխաևհային ցուցահանդես 2020»-ում, ինչպես նաև Դուբայի ազգային թատրոնում և Դուբայի օպերայում[1][4]։ Ալբանիայի Kënga Magjike 2021 երգի մրցույթում մասնակցել է «Միջազգային արտիստներ» անվանակարգում, որտեղ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Մասնակցել է American Idol-ի 2023 թվականի թողարկմանը՝ եզրափակելով լավագույն 12-ը[4][5]։
2024 թվականի հունվարի 12-ին հայտարարվել է որ Նուցան ներկայացնելու է Վրաստանը Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում[4]։
Սկավառակագրություն
խմբագրելՎերնագիր | Մանրամասներ |
---|---|
Nutsa22 |
|
Սինգլներ
խմբագրելՎերնագիր | Տարի | Ալբոմ |
---|---|---|
«White Horses Run» | 2017 | Nutsa22 |
«Nu mousmen» | 2019 | Ոչ ալբոմային |
«Ertad gvinda» | ||
«Gelodebi» | ||
«Guls rom ukvarde» | ||
«Tetri ghame» | 2020 | |
«Gatendes» | 2021 | |
«Net» | ||
«We Are One» | ||
«Sul es aris» | ||
«You Broke My Heart» | ||
«Let U Go» | 2022 | |
«Alive» | 2023 | |
«L.O.V.E» |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «About». nutsaofficial.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Makhija, Sukriti (2023 թ․ փետրվարի 26). «Which singing competitions has Nutsa participated in? Meet the American Idol 2023 contestant». Sportskeeda (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «ნუცა ბუზალაძე საქართველოს 2024 წლის ევროვიზიის სიმღერის კონკურსზე წარადგენს» [Nutsa Buzaladze will represent Georgia at the Eurovision Song Contest 2024]. 1TV (վրացերեն). Georgian Public Broadcaster. 2024 թ․ հունվարի 12. Վերցված է 2024 թ․ հունվարի 13-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «International Idol Nutsa Buzaladze to represent Georgia». Eurovision.tv (անգլերեն). European Broadcasting Union. 2024 թ․ հունվարի 12. Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
- ↑ 5,0 5,1 Trasatti, Ruben (2024 թ․ հունվարի 12). «Eurovision 2024: per la Georgia Nutsa Buzaladze da American Idol» [Eurovision 2024: Nutsa Buzaladze from American Idol for Georgia]. Eurofestival News (իտալերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Georgian Selection 2017». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 20. Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Nutsa 22 - EP by Nutsa Buzaladze». Spotify. Վերցված է 2024 թ․ հունվարի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուցա Բուզալաձե» հոդվածին։ |