Նուռ (հուշակոթող)
Համլետ Մատինյանի քանդակը Իտալիայի Ուդինե քաղաքի «Արմենիա» այգում
«Նուռ», հուշակոթող Իտալիայի Ուդինե քաղաքի «Արմենիա» այգում։
Տեսակ | հուշարձան |
---|---|
Քանդակագործ | Համլետ Մատինյան |
Ստեղծում | 2003 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Ուդինե |
Շինության ձև | Հուշակոթող |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
Պատմություն
խմբագրելՆռան տեսքով հուշակոթողը նվիրված է Մեծ Եղեռնին և հայ-իտալական բարեկամությանը։ Հուշակոթողի բացումը տեղի է ունեցել հայկական օրեր Ուդինեում ծրագրի շրջանակում։ Նուռը պատրաստված է Լալվարի գրանիտից, պատվանդանը՝ Փամբակի գրանիտից[1][2]։
Ըստ քանդակագործի նռան վրայից դուրս թափված 5 հատիկները խորհրդանշում են 5 մայրցամաքները, որտեղ հանգրվանել է հայ ժողովուրդը։