Քրիստիան Նուշի
Քրիստիան Նուշի (ալբ․՝ Kristian Nushi, հուլիսի 21, 1982[1][2][3][…], Klina, Peja District, Կոսովո), ֆուտբոլիստ Կոսովոյից։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
Ալբանիա Կոսովո | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 21, 1982 (41 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Կլինա, Հարավսլավիա | ||||||||||||||||||||
Հասակ | 175 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 72 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Տուգեն | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն խմբագրել
Քրիստիան Նուշին ծնվել է 1982 թվականի հուլիսի 21-ին Կոսովոյի Կլինա քաղաքում։ Ֆուտբոլով զբաղվել սկսել է իր հայրենիքում՝ խաղալով «Պրիշտինա» ակումբում։ 1999 թվականին՝ 17 տարեկան հասակում, Քրիստիան Նուշին տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ խաղացել է «Շպից» թիմի կազմում՝ մասնակցելով Բեռն կանտոնի առաջնություններին։ 2002/03 մրցաշրջանում Նուշին տեղափոխվել է շվեյցարական Սուպերլիգայի «Վիլ» ակումբ։ Շվեյցարական գլխավոր լիգայում Նուշին առաջին անգամ խաղացել է 2002 թվականի դեկտեմբերի 1-ին. նա մասնակցել է «Տուն» ակումբի հետ հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով խաղի 80-րդ րոպեին[4]։ Սուպերլիգայում իր առաջին գոլը Քրիստիան Նուշին խփել է 2004 թվականի փետրվարի 22-ին՝ ամրապնդելով «Վիլի» առավելությունը «Կսամակսի» նկատմամբ[5]։ 2004 թվականի ապրիլի 12-ին «Վիլը» դարձել է 2003/2004 մրցաշրջանի Շվեյցարիայի գավաթակիր՝ եզրափակչում հաղթելով «Գրասհոփեր» ակումբին։ Նուշին խաղացել է ակումբի համար այդ պատմական հանդիպման բոլոր 90 րոպեներին[6]։ Սակայն 2003/04 մրցաշրջանի արդյունքներով «Վիլը» լքել է Սուպերլիգան, և հաջորդ երեք տարիները Նուշին խաղացել է Չելենջ լիգայում։ 2007 թվականի ամռանը Քրիստիան Նուշին վերադարձել է Սուպերլիգա՝ տեղափոխվելով «Արաու» ակումբ։ Այդ ակումբի կազմում նա խաղացել է 2 տարի, ինչից հետո սկսել է խաղալ «Սանկտ Գալեն» ակումբի կազմում։ 2014 թվականին Քրիստիան Նուշին տեղափոխվել է «Վինթերթուր» ակումբ, իսկ 2016 թվականին՝ «Տուգեն» ակումբ։
Կոսովոյի ազգային հավաքականի կազմում Քրիստիան Նուշին առաջին անգամ խաղացել է 2007 թվականի հունիսի 15-ին՝ մասնակցելով Սաուդյան Արաբիայի հավաքականի դեմ ընկերական խաղին, ոչ տեղի է ունեցել Անկարայում։ Նուշիի՝ տուգանայինից խփած գոլը միակն է եղել այդ հանդիպման ժանանակ և հաղթանակ է բերել Կոսովոյի հավաքականին։
Ելույթների վիճակագրություն խմբագրել
Հավաքականում խմբագրել
Քրիստիան Նուշիի՝ Կոսովոյի հավաքականի կազմում անցկացրած խաղերն ու գոլերը | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցություն |
1 | 15 հունիսի, 2007 | Անկարա | Սաուդյան Արաբիա | 1:0 | 1 | ընկերական խաղ |
2 | 5 մարտի, 2014 | Ադեմ Յաշարիի օլիմպիական մարզադաշտ, Կոսովսկա-Միտրովիցա | Հայիթի | 0:0 | — | Ընկերական խաղ |
3 | 21 մայիսի, 2014 | Ադեմ Յաշարիի օլիմպիական մարզադաշտ, Կոսովսկա-Միտրովիցա | Թուրքիա | 1:6 | — | Ընկերական խաղ |
4 | 25 մայիսի, 2014 | Ստադ դե Ժենև, Ժնև | Սենեգալ | 1:3 | — | Ընկերական խաղ |
5 | 7 սեպտեմբերի, 2014 | Քաղաքային մարզադաշտ, Պրիշտինա | Օման | 1:0 | — | Ընկերական խաղ |
Ընդհանուր՝ 5 խաղ / 1 գոլ (national-football-teams.com և eu-football.info)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «FC Thun 3:0 FC Wil 1900» (անգլերեն) — transfermarkt.com. Վերցված է 8 ապրիլի, 2016-ին.
- ↑ «Neuchâtel Xamax 0:2 FC Wil 1900» (անգլերեն) — transfermarkt.com. Վերցված է 8 ապրիլի, 2016-ին.
- ↑ «Grasshopper Club 2:3 FC Wil 1900» (անգլերեն) — transfermarkt.com. Վերցված է 8 ապրիլի, 2016-ին.