Նունուֆար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նունուֆար (այլ կիրառումներ)
Նունուֆար | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Կոկոռ դեղին (Nuphar luteum) | ||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Nuphar Sm., nom. cons., 1809 | ||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||
Nuphar luteum L. Կոկոռ դեղին |
||||||||||
Հոմանիշներ | ||||||||||
|
Կոկոռ (լատին․՝ Nuphar), դեղին ջրաշուշան, նունուֆար, հարսնամատազգիների (ջրաշուշանազգիներ) ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր ջրային խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելԿոճղարմատը հզոր է, հաստ։ Տերևները խոշոր են, կաշեկերպ, սրտաձև, երկարակոթուն, վառ կանաչ, ագատ լողում են ջրի երեսին։ Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական՝ երկար ծաղկակոթուններով, դեղին, ուժեղ հոտով։ Ծաղկում է մայիսի վերջերից մինչև ուշ աշուն։ Պտուղը կանաչ է, բազմասերմ, հատապտղանման։
Կիրառում
խմբագրելԴեղաբույս է. ծաղիկները պարունակում են ալկալոիդներ, եթերայուղեր, կոճղարմատները՝ աղաղանյութեր, օսլա, խեժ, շաքար։ Թունավոր է և գեղազարդիչ։
Տարածում
խմբագրելՀանդիպում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային, գոտիների դանդաղահոս և կանգուն ջրերում (գետերում ու լճակներում)։ Գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։
Տեսակներ
խմբագրելՀայտնի է 10 (12), Հայաստանում՝ 1 տեսակ՝
- Կոկոռ դեղին (N. luteum)։
- Astylus
- Nuphar advena (Aiton) W.T.Aiton
- Nuphar polysepala Engelm.
- Nuphar sagittifolia (Walter) Pursh
- Nuphar variegata Engelm. ex Durand
- Nuphar
- Nuphar japonica DC.
- Nuphar lutea (L.) Sm. Կաղապար:Typus[1]
- Nuphar microphylla (Pers.) Fernald
- Nuphar pumila (Timm) DC.
- Nuphar sagittifolium
- Հիբրիդներ
- Nuphar ×rubrodisca Morong [= Nuphar microphylla × Nuphar variegata]
- Nuphar ×saijoensis (Shimoda) Padgett [= Nuphar japonica × Nuphar pumila]
- Nuphar ×spenneriana Gaudin [= Nuphar lutea × Nuphar pumila][2]
- Nuphar ×rubrodisca.|Morong}} [= Nuphar microphylla Nuphar variegata]
- Nuphar ×saijoensis.|(Shimoda) Padgett}} [= Nuphar japonica Nuphar pumila]
- Nuphar ×spenneriana.|Gaudin}} [= Nuphar lutea Nuphar pumila]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for Nuphar Sm.(անգլ.)
- ↑ Опубликовано автором под названием Nuphar minimum β. spennerianum, но такое название противоречит Венскому кодексу ботанической номенклатуры, статья 34.2
Գրականություն
խմբագրել- Губанов И. А., Киселёва К. В., Новиков В. С., Тихомиров В. Н. Иллюстрированный определитель растений Средней России. — М.: Т-во научных изданий КМК, Ин-т технологических исследований, 2003. — Т. 2. — С. 179. — ISBN 5-87317-128-9.
- Beal, E. O. (1956). «Taxonomic revision of the genus Nuphar Sm. of North America and Europe». Journal of the Elisha Mitchell Scientific Society. 72: 317–346.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 404)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նունուֆար» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նունուֆար» հոդվածին։ |