«Նույնիսկ չմտածե՛ս» (ռուս.՝ «Даже не думай!»), ռուսական երիտասարդական կատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Ռուսլան Բալտցերը 2002 թվականին։ Շարունակությունը՝ «Նույնիսկ չմտածե՛ս 2։ Անկախության ստվեր» (ռուս.՝ «Даже не думай 2: Тень независимости», 2004)[2][3]։ Եղել է 2003 թվականի վարձույթի առաջատարներից մեկը Ռուսաստանում[4]։ Պրեմիերան հեռուստատեսությամբ տեղի է ունեցել 2003 թվականի դեկտեմբերի 31-ին ՍՏՍ-Մոսկվա ալիքով։

Նույնիսկ չմտածե՛ս
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2003
Լեզուռուսերեն
ՌեժիսորRuslan Balttser?
ԴերակատարներԱլեքսեյ Պանին
Տևողություն82 րոպե[1]
ՀաջորդDon't Even Think 2?

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոսներն են գործազուրկ դերասան Մարիոն, մարզիկ Նիկը և տեսավարձույթի աշխատող Բելին։ Ընդօրինակելով իրենց սիրելի մարտաֆիլմերի հերոսներին՝ տղաները գլխով նետվում են քրեական աշխարհի անդունդը․․․ և դուրս գալիս, քանի որ «սկսնակները միշտ հաջողակ են»։ Բայց դա միայն առաջին անգամը։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ալեքսեյ Ալեքսեև Մարիո Մարիո
Սերգեյ մուխին Նիկ Նիկ
Ալեքսեյ Պանին Բելի Բելի
Դելֆին Լեո Լեո
Անդրեյ Պանին Չեռնով Չեռնով
Անաստասիա Ցվետաևա) Մաշա Մաշա
Վալերի Նիկոլաև Մելման Մելման
Սերգեյ Գաբրիելյան Լյոշա Կիևսկի Լյոշա Կիևսկի
Ժան Դանիել Ժորա Բոլշոյ Ժորա Բոլշոյ
Իգոր Յասուլովիչ Տարականով պրոֆեսոր Տարականով
Ալեքսանդր Ռոբակ Բիչկո Բիչկո
Սաիդ Դաշուկ-Նիգմատուլին Հարավցի Հարավցի

Նկարահանման խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդրա Բիկովա
  • Ռեժիսոր՝ Ռուսլան Բալտցեր
  • Օպերատորներ՝ Դմիտրի Շլիկով, Մաքսիմ Տրապո

Սաունդթրեք խմբագրել

  • «Эй парни», Ռուկի վվերխ
  • «Даже не думай», Бонч Бру Бонч
  • «Отвечу за все», Big Black Boots
  • «Три туза», Master Spensor
  • «Бандиско», STDK
  • «Гоп-стоп», Отпетые мошенники
  • «С набитым карманом», White Niggaz
  • «Пара парней (Max Brandt Remix)», Вода
  • «Я хорош!», Братья Улыбайте
  • «Как вдруг», 4 Короля, Мурик
  • «Вот так я развлекаюсь!», Кирпичи
  • «Ни зги», Dolphin
  • «Русский транс», ППК

Քննադատություններ խմբագրել

Սերգեյ Կուդրյավցևի կարծիքով՝ «Գուցե նույնիսկ իզուր է, որ դեբյուտանտ ռեժիսոր Ռուսլան Բալտցերի այս ֆիլմը գովազդվել է որպես Գայ Ռիչիի քրեական կատակերգությունների ռուսական անալոգ (բացի այդ, Քվենտին Տարանտինոն բազմիցս հիշատակվում է ֆիլմում)։ Անխուսափելի համեմատությունը, իհարկե, հօգուտ «մեր պատասխանը Չեմբեռլենին» չէ»[5]։ Ֆիլմին նա տվել է 10-ից 5,5 միավոր։ «Искусство кино»  հրատարակության քննադատ Ելենա Կուտլովսկայան նշել է. «Այս ապրանքը հակառակ է մտքի նյարդայնացնող աշխատանքին։ Ֆիլմը, ինչպես ամբողջ ակումբային մշակույթը, հաճելիորեն պարզ է։ Այն պետք է հուզականորեն վայելել, ոչ թե ռացիոնալ կերպով։ Ցանկացած նման երևույթի խնդիրը թեթև (նույնիսկ նուրբ) ադրենալինային հաճույքն է և գեղագիտական հեգնանքի մի քանի րոպե»[6]։ Մեկնաբան Վիտալի Պորեցկին իր հերթին նշել է. «Ռուսլան Բալտցերն իսկապես չի մտածել և չի նկարահանել ժամանակակից երիտասարդական կինո, որն իրապես կարող է մրցակցել... այլ հայրենական ֆիլմերի հետ։ Ռուսաստանի համար «Նույնիսկ չմտածե՛ս»-ը իսկապես նոր բան է»[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Даже не думай о независимости от эры MTV». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. Катя Тарханова. В фильме «Даже не думай! Тень независимости» нам сказали даже не думать, нам уже дважды это сказали Արխիվացված 2022-09-13 Wayback Machine
  4. Марк Зак. Российское кино: вступление в новый век (2006) — стр. 53
  5. «Сергей Кудрявцев. 3500 кинорецензий». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 13-ին.
  6. «Хорошее кино, одним словом…». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. «Рецензия на VHS «Даже не думай!»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել