«Նոր ուսանող», հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական պատկերազարդ հանդես։ Համարվել է խորհրդայնացումից ի վեր առաջին ուսանողական պարբերականը Հայաստանում։ Հանդիսացել է Հայաստանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի օրգանը։ Լույս է տեսել 1924 թվականին, Երևանում։ Խմբագիր՝ Նաիրի Զարյան։ Լուսաբանել է բուհի աոօրյան, բարձրագույն կրթության զարգացման հեռանկարները հանրապետությունում։ Նյութեր է տպագրել Վլադիմիր Լենինի կյանքի ու գործունեության վերաբերյալ։ Թղթակցել են Հ․ Ազատյանը, Ա․ Մռավյանը, Ա․ Հովհաննիսյանը, Ա․ Լուկաշինը, Վ․ Արծրունին և ուրիշներ։ Տպագրել է Գուրգեն Մահարու, Արաքսի, Գ․ Վանանդեցու ստեղծագործություններից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 373