Նոր շարժում (թերթ, Կահիրե)
պարբերական
«Նոր շարժում», գրական-գեղարվեստական, գիտական պատկերազարդ շաբաթաթերթ։
Նոր շարժում | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | արևմտահայերեն |
Հիմնադրվել է | 1923 |
Գրասենյակ | Կահիրե, Եգիպտոս |
Պատմություն խմբագրել
Լույս է տեսել 1923-1924 թվականներին Կահիրեում։ Խմբագիրը եղել է Գուրգեն Մխիթարյանը։
Առաջադրել է հայերենի բարբառների ուսումնասիրության և պահպանման գաղափարը։ Արձագանքել է Խորհրդային Հայաստանի գրական-թատերական կյանքին, նպաստել Սփյուռքի գրական ուժերի համախմբմանը։ Տպագրել է հայ գրողների գործեր, Ռ. Թագորի, Օ. դը Բալզակի, Հ. Ք. Անդերսենի և ուրիշների ստեղծագործություններից, ազգագրական նյութեր՝ «Մասունքներ գավառեն» խորագրով։ Անդրադարձել է Եգիպտոսի հին շրջանի պատմությանն ու արվեստին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |