Նոր կյանք (թերթ, Մարսել)

պաշտոնաթերթ
(Վերահղված է Նոր կյանք (պաշտոնաթերթ)ից)

«Նոր կյանք», հասարակական, գրական և քաղաքական շաբաթաթերթ։ Հայ ազգային ճակատի պաշտոնաթերթ։

Նոր կյանք
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1944
ՀիմնադիրՀայ ազգային ճակատ
ԳրասենյակՄարսել

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1944-1947 թվականներին Մարսելում։ Խմբագիրներ՝ Եղիշե Թորոսյան, Վարդան Թեմուրճյան։ Աջակցել է Մարսելի հայ համայնքի հասարակական-մշակութային կյանքի աշխուժացմանը, ամրապնդել նրա կապը Հայաստանի հետ։ Լուսաբանել է ՀԽՍՀ տնտեսության ու մշակույթի ձեռքբերումները, մեծ տեղ հատկացրել ներգաղթին։

«Նոր կյանք» պարբերականն անդրադարձել է անցյալի հայ ազգայնական գործիչների գործելակերպին։ Գրական բաժնում տպագրվել են Սփյուռքի և խորհրդահայ գրողների գործերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։