Նոր կյանք (թերթ, Մարսել)
պաշտոնաթերթ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր կյանք (այլ կիրառումներ)
«Նոր կյանք», հասարակական, գրական և քաղաքական շաբաթաթերթ։ Հայ ազգային ճակատի պաշտոնաթերթ։
Նոր կյանք ֆր.՝ Nor guiank | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1944 |
Հիմնադիր | Հայ ազգային ճակատ |
Երկիր | Ֆրանսիա |
Գրասենյակ | Մարսել |
Լուծարվել է | 1947 |
Պատմություն
խմբագրելԼույս է տեսել 1944-1947 թվականներին Մարսելում։ Խմբագիրներ՝ Եղիշե Թորոսյան, Վարդան Թեմուրճյան։ Աջակցել է Մարսելի հայ համայնքի հասարակական-մշակութային կյանքի աշխուժացմանը, ամրապնդել նրա կապը Հայաստանի հետ։ Լուսաբանել է ՀԽՍՀ տնտեսության ու մշակույթի ձեռքբերումները, մեծ տեղ հատկացրել ներգաղթին։
«Նոր կյանք» պարբերականն անդրադարձել է անցյալի հայ ազգայնական գործիչների գործելակերպին։ Գրական բաժնում տպագրվել են Սփյուռքի և խորհրդահայ գրողների գործերից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 360)։ |