Նոր ժամանակներ (հանդես)

հանդես

«Նոր ժամանակներ», քաղաքական և գրական շաբաթական հանդես։

Նոր ժամանակներ
Տեսակպարբերական
Գլխավոր խմբագիրՎահան Թեքեյան
Հիմնադրվել է1906
ԳրասենյակԿահիրե, Եգիպտոս

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1906 թվականին Կահիրեում։ Խմբագիր-հրատարակիչը եղել է Վահան Թեքեյանը։

«Նոր ժամանակներ» հանդեսի խնդիրը եղել է գաղթավայրերի մտավորականությանը միավորելը, հայապահպանությանը նպաստելը, ուծացման դեմ պայքարելը, թուրքաբնակ հայությանն օգնելը։ Անդրադարձել է Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին, դրական վերաբերմունք ցուցաբերել հայ-ռուսական գրական կապերի հաստատմանը։ Ունեցել է նաև առողջապահության և երգիծանքի բաժին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։