Նոր առողջապահիկ
Նոր առողջապահիկ, բժշկական հանրամատչելի երկշաբաթյա հանդես[1], 1914 թվականից՝ գրական-հասարակական, բժշկական ամսագիր։ Լույս է տեսել 1912-1915 թվականներին, Թիֆլիսում։ Խմբագիր՝ Ե. Մինասյան։ Նպատակն էր նպաստել ժողովրդի առողջապահական վիճակի բարելավմանը։ Տպագրել է բժշկությանը վերաբերող հոդվածներ և խորհրդատվություններ, առանձնահատուկ ուշադրություն նվիրել մանկապատանեկան տարիքի երեխաների առողջության պահպանման հարցերին, քննադատել ծխական հոգաբարձություններին ու քաղաքային վարչություններին՝ դպրոցներին բուժական անբավարար օգնության համար։ Ծանոթացրել է մարդակազմության հարցերին, միջնադարյան Հայաստանի բժշկական գիտությանը, հրատարակվող բժշկական գրականությանը։
Նոր առողջապահիկ | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1912 |
Գրասենյակ | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Լուծարվել է | 1915 |
Ծանոթագրություններ խմբագրել