Նոր աշխարհ (թերթ, Բոստոն, Նյու Յորք)

ազգային, գրական շաբաթաթերթ

«Նոր աշխարհ», ազգային, գրական շաբաթաթերթ։

Նոր աշխարհ
Տեսակշաբաթաթերթ
Լեզուհայերեն և անգլերեն

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել1954–1973 թվականներին Բոստոնում, ապա՝ Նյու Յորքում՝ հայերեն և անգլերեն։ Խմբագիր՝ Սամուել Թումանյան։

Հանդես է եկել հայ ժողովրդի շահերի պաշտպանությամբ, լուսաբանել է ամերիկահայ մշակութային, եկեղեցական, կրթական, գրական կյանքը, ՀԲԸՄ-ի և հայրենակցական միությունների աշխատանքները, դատապարտել է հայ ազգային-եկեղեցական միասնությունը խաթարող փորձերը։

Խմբագրականներում և առանձին հոդվածներով քննադատել է իմպերիալիստակա տերությունների քաղաքականությունը Հայկական հարցում։

Նպաստել է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, տպագրել է հայ իրականությանն առնչվող տնտեսական, մշակութային, գրական ու գիտական նյութեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։