Նոր Կեսարիա (ամսագիր)

ամսագիր

«Նոր Կեսարիա», ամսագիր։

Նոր Կեսարիա
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1934
ԳրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1934-1937 թվականներին Նյու Յորքում։ Եղել է Կեսարիայի վերաշինաց միության, ապա՝ Նոր Կեսարիայի համագործակցության պաշտոնական հրատարակություն։ Խմբագիր՝ Ա. Քաղցրունի։

Պարբերականը լուսաբանել է միության և նրա մասնաճյուղերի գործունեությունը։ Նյութեր է զետեղել պատմական Կեսարիայի և մերձակա հայաբնակ վայրերի ազգագրության, տեղագրության, կենցաղի ու սովորույթների վերաբերյալ։ Ունեցել է գրական, բանասիրական և այլ բաժիններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։