Նոր Զելանդիայում կա երկու պաշտոնական հիմն. «God Defend New Zealand» և «God Save the Queen»: Իրավաբանական տեսանկյունից երկուսն էլ իրավահավասար են, սակայն «God Defend New Zealand» օգտագործվում է ավելի հաճախ։ Բացի դրանից, գոյություն ունի մի քանի ոչ պաշտոնական հիմներ, ինչպիսիք են օրինակ «Pokarekare Ana»[1] և «No depression in New Zealand»[2]:

«God Defend New Zealand» երգի նոտաները

Մինչև 1977 թվականը պաշտոնական հիմն էր համարվում միայն բրիտանական «God Save the Queen» սակայն, ներկայումս այն օգտագործվում է միայն միապետի, Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետի[3] կամ միապետական ընտանիքի անդամների ներկայությամբ, ինչպես նաև այն օգտագործվում է մի քանի տոների ժամանակ՝ ԱՆԶԱԿ-ի օրվա ժամանակ[4][5]։

«God Defend New Zealand» երգը գրվել է Թոմաս Բրակենի կողմից 1870-ական թվականներին, իսկ 1940-ականներին նորզելանդական կառավարությունը գնեց երգի հեղինակային իրավունքները և դարձրեց այն ազգային երաժշտություն և օգտագործեց այն Նոր Զելադինդիայի 100-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Հետագայում այն օգտագործվեց 1950-ական թվականներին կայացած Բարեկամության խաղերի ժամանակ, ինչպես նաև սկսած 1972 թվականից Օլիմպիական խաղերի ժամանակ։ 1972 թվականի խաղերից հետո բացվեց մի կազմակերպություն, որի հիմանակն նպատակն էր երգին տալ պաշտոնական հիմնի կարգավիճակ[6]։

1976 թվականին Նոր Զելանդիայի կառավորությանը ներկայացվեց հանրագիր ըստ, որի «God Defend New Zealand» պետք է դառնար պաշտոնական հիմն, և միայն 1977 թվականի նոյեմբերի 21-ին ստանալով Եղիսաբեթ II թագուհու թույլատրությունը պետությունում ընդունվեց երկու հիմն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Greenstone. «Pokarekare Ana» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  2. New Zealand History online. «No depression in New Zealand» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  3. Max Cryer. «Hear Our Voices, We Entreat—The Extraordinary Story of New Zealand's National Anthems». Exisle Publishing. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
  4. «New Zealand's National Anthems». Ministry for Culture and Heritage. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 17-ին.
  5. «Protocol for using New Zealand's National Anthems». Ministry for Culture and Heritage. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 17-ին.
  6. Max Cryer. «Hear Our Voices, We Entreat—The Extraordinary Story of New Zealand's National Anthems». Exisle Publishing. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.