Նորս (գետ)
գետ Ադրբեջանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորս (այլ կիրառումներ)
Նորս, գետ Ադրբեջանի Շահբուզի շրջանում գավառամասում, Նախիջևան գետը սնող ձախակողմյան գետակներից[1]։ Սկզբնավորվում է Նորս գյուղից հյուսիս և արևելք գտնվող Զանգեզուրի լեռնաշղթայի փեշերից։ Ունի 10-12 կմ երկարություն և Բաբոնք գյուղից 1-1,5 կմ վերև միախառնվում է Նախիջևան գետին[2]։ Ավազանի մակերեսը կազմում է 52 քառ. կմ է։ Սնվում է հիմնականում ձյունից, մասամբ՝ անձրևաջրերից։
Նորս | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | մոտ 11 կմ և 13 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Զանգեզուրի լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Նախիջևան գետ |
Տեղակայում | |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Շահբուզի շրջան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 32 — 804 էջ։
- ↑ Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։