Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորովանց (այլ կիրառումներ)

Նորովանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից 35 կմ հյուսիս, Վանա լճի արևելյան ափին։

Գյուղ
Նորովանց
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառԹիմարի գավառ
Այլ անվանումներՆորավան, Նորավանց, Նորովունց, Նուրուվանց
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Նորովանց (Աշխարհ)##
Նորովանց (Աշխարհ)

Պատմություն

խմբագրել

Բնակիչները մասնակցել ենբ 1915 թվականի Վանի ինքնապաշտպանական մարտերին։ Գյուղն ավերվել է 1914-1918 թվականներին՝ Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

խմբագրել

Հայաբնակ գյուղ էր։ 1850-ական թվականներին ուներ 36 տուն՝ 268 բնակչով, իսկ 1909 թվականին՝ 30 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, այգեգործությունն ու անասնապահությունն էր։ Մասամբ նար զբաղվում էին ձկնորսությամբ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Նորովանցն ուներ Ս. Աստվածածին (կամ Ս. Ստեփանոս) անունով եկեղեցի[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Վանի նահանգի Հեքյարիի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 32

Աղբյուրներ

խմբագրել