Նորշեն (Արծկե-Ալջավազի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորշեն (այլ կիրառումներ)

Նորշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արծկեի գավառակում[1]։ Գտնվում էր Արծկե քաղաքից 30 կմ հյուսիս֊արևելք, Վանա լճի հյուսիսային ափերին, Սիփան լեռնագագաթի արևելյան փեշերին։ Գյուղից 6-7 կմ հարավ գտնվում էր մեկ այլ Նորշեն գյուղը, որը չափերով ավելի փոքր էր։

Գյուղ
Նորշեն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԱրծկեի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ13500
Նորշեն (Արծկե-Ալջավազի գավառ) (Աշխարհ)##
Նորշեն (Արծկե-Ալջավազի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Գյուղի բնակչության մի մասը զոհ գնաց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածները մի կերպ գաղթեցին Արևելյան Հայաստան։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 35 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը արհեստներ, երկրագործություն, անասնապահությունն ու ձկնորսությունն էր։ Գյուղի միջով անցնում էր Արծկե֊Արճեշ ճանապարհը։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Նորշենն ուներ եկեղեցի, որը կողոպտել և ավերել են 1895 թվականին։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ հայկական վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վանի նահանգ․ Արծկե-Ալջավազի /Ադիլջևազ/ գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 30

Աղբյուրներ խմբագրել