«Նորից պետք է ապրել» (ռուս.՝ «Опять надо жить»), ռեժիսոր Վասիլի Պանինի բեմադրած գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է Անդրեյ Պլատոնովի «Մշուշապատ պատանեկության արշալույսին» (ռուս.՝ «На заре туманной юности»), «Գեղեցիկ և կատաղի աշխարհում» (ռուս.՝ «В прекрасном и яростном мире»), «Նվիրական մարդը» (ռուս.՝ «Сокровенный человек») պատմվածքների հիման վրա գրված սցենարով։

Նորից պետք է ապրել
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական1999
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎասիլի Պանին
ՊրոդյուսերՎասիլի Պանին
Սցենարի հեղինակՎասիլի Պանին, Yevgeny Novichikhin?, Առնոլդ Վիտոլ և Եգոր Իսաև
ԴերակատարներԳերման Յուշկո և Աննա Սինյակինա
ՕպերատորTimur Zelma? և Միխայիլ Կորոպցով
ԵրաժշտությունԵվգենի Դոգա
Տևողություն76 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմն իր ներկայացրած իրադարձություններով կապված է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ավարտի ժամանակի հետ։ Տասնչորս տարեկան Օլգան մեկ օրում կորցնում է իր ծնողներին, որոնք մահանում են տիֆից։ Աղջիկը գնում է քաղաք, որտեղ ապրում է իր մորաքույրը, բայց շուտով հասկանում է, որ հարազատներին ինքը պետք չէ։ «Նորից պետք է ապրել», և աղջիկը համառորեն ու դժվարությամբ փնտրում իր ճանապարհը կյանքում։ Պատմվածքի հերոսուհին, գնալով հոր հետքերով, որն աշխատում էր երկաթգծում, սովորում է երկաթուղային դասընթացներում։ Օլգան աշխույժ հետաքրքրություն է ցուցաբերում երկաթուղու հետ կապված ամեն ինչի նկատմամբ։ Աստիճանաբար նա յուրացնում նա շոգեքարշի կառավարման տեխնիկան։ Կյանքը երես չի տալիս նրան, քանի որ ուսման հետ մեկտեղ նա մտահոգված է ապրուստի միջոցներ հայթայթելով ոչ միայն իր, այլ նաև իր ընկերուհի Լիզայի համար։ Այդ որոնումներում ճակատագիրը Օլգային ծանոթացնում է Պավելի և նրա որդու՝ առանց մոր մնացած փոքրիկ Յուշկայի հետ։ Պատմվածքի հերոսուհին ոչ միայն հոգեկան կապվածություն է զգում նրա հանդեպ. նրա մեջ արթնանում են իսկական մայրական զգացմունքները։ Ֆիլմի հանգուցալուծումը դրամատիկ է. վտանգելով սեփական կյանքը՝ Օլգան կանխում է Կարմիր բանակի զինվորներ տեղափոխող գնացքի վթարը։ Կյանքի վերջին րոպեներին նա միայն մեկ բան է ուզում՝ տեսնել Յուշկային։

Դերերում խմբագրել

  • Աննա Սինյակինա – Օլգա Ավդեևա
  • Ալեքսանդր Վերշինին – Պավել
  • Օլեգ Անոֆրիև – Նիկոլայ Իվանովիչ, կայանի պետ
  • Գալինա Պոլսկիխ – Տատյանա Վասիլևնա Բլագիխ, Օլգայի մորաքույրը
  • Լև Պրիգունով – Արկադի Բլագիխ, Տատյանայի ամուսինը
  • Իրինա Լեոնովա (նորամուտ[1]) – Լիզա, Օլգայի ընկերուհին
  • Լև Դուրով – աթեիստ
  • Վլադիմիր Կոնկին – քահանա
  • Արիստարխ Լիվանով – կարմիրբանակայինների հրամանատար
  • Ռաիսա ՌյազանովաՄարիա Ալեքսանդրովնա
  • Յուրի Նազարով – ուղեկից
  • Ալեքսանդր Պյատկով – Իվան Պոդմետկա, մանևրային շոգեքարշի մեքենավար
  • Գերման Յուշկո – Ռուբինշտեյն
  • Նատալյա Անտոնովա – Օլգայի մայրը
  • Լեոնիդ Սերեբրեննիկով – Օլգայի հայրը
  • Օլեգ Խաբալով – գնչուական բարոն
  • Յուրի Չեռնով – ալյուրի սպեկուլյանտ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Եվգենի Նովիչիխին, Եգոր Իսաև, Վասիլի Պանին, Առնոլդ Վիտոլի մասնակցությամբ[2]
  • Ռեժիսոր՝ Վասիլի Պանին
  • Օպերատորներ՝ Տիմուր Զելմա, Միխայիլ Կորոպցով
  • Նկարիչներ՝ Վալենտին Վիրվիչ
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Դոգա

Երաժշտություն խմբագրել

Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Ալֆիա Կորոտաևան ֆիլմում կատարել է վոկալիզ, որը հատուկ նրա համար գրել է կոմպոզիտոր Եվգենի Դոգան[3]։

Արտադրություն խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Վորոնեժում՝ Հարավարևելյան երկաթուղում[4]։ Ֆիլմի վերջում կադրում հայտնվում է «Անդրեյ Պլատոնով» մերձքաղաքային հաղորդակցության ֆիրմային արագընթաց գնացքը[5]։

Մրցանակներ խմբագրել

  • VIII միջազգային մանկական կինոփառատոն Արտեկում – լավագույն դերասանուհի (Աննա Սինյակինա)[6],
  • «Գրականություն և կինո» VI փառատոն Գատչինում – հանդիսատեսի համակրանքի մրցանակ[7],
  • «Գրականություն և կինո» VI փառատոն Գատչինում – ժյուրիի մրցանակ «Լավագույն նորամուտի համար» (Աննա Սինյակինային «Վորոշիլովյան հրաձիգը» և «Նորից պետք է ապրել» ֆիլմերում կատարած դերերի համար)[7],
  • Անդրեյ Պլատոնովի անվան մրցանակ – Եվգենի Նովիչիխինին ֆիլմի սցենարի համար[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Звезда «Оттепели» Евгений Цыганов с женой-актрисой воспитывают шестерых детей Արխիվացված 2015-07-22 Wayback Machine АН-онлайн (05.01.15)
  2. «Опять надо жить (1999) — о фильме, отзывы, смотреть видео онлайн на Film.ru». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. Анна Снежинская (2007 թ․ հոկտեմբերի 13). «Соловьиные песни в Тольяттинской филармонии». TLTnews.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
  4. Татьяна Подъяблонская (2016 թ․ հունվարի 25). «Год кино: 25 фильмов, снятых на воронежской земле». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. Светлана Еремеева (2013 թ․ հունիսի 4). «В Новохоперском районе появился первый скоростной поезд пригородного сообщения». РИА «Воронеж». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
  6. Алексей Левитан Детские премии // «Коммерсантъ» : газета. — 2000. — № 142 (2027). — С. 10.
  7. 7,0 7,1 Александр Неверов И опять надо жить // «Труд» : газета. — 2000. — № 47.
  8. Е. Г. Новичихин Արխիվացված 2016-04-12 Wayback Machine — словарь «Русская литература XX века» (Гл. ред. Скатов Н. Н.)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Сидоренко М. Платонову посвящается // Вечерняя Москва. — 1999, 13 авг.
  • Ефремов Э. «Опять надо жить» // Сельская жизнь. — 1999, 26 авг.
  • Панин В. Дорога в кино. — Воронеж: Коммуна. — 2001. — С.121-128. — ISBN 5-86742-006-X.